Պարզապես` լկտիություն


Իսկապես լկտի պետք է լինել մարդու ֆիզիկական արատը ծանակելու համար: Այլ կերպ չես որակի ռուս լրագրողներից մեկի` Օլեգ Կաշինի արարքը: Կույր երգչուհի Դիանա Գուրցկայայի հասցեին զազրախոսել Կաշինը սկսել է 55 հասարակական գործիչների ստորագրությամբ ուղերձից հետո: Ակնհայտորեն, այդ կոչ¬ուղերձը դուր չի եկել լրագրողին, ով ճանաչված է իր սուր հրապարակումներով: Մոսկովյան իր բնակարանի մուտքի մոտ նա մի անգամ դաժան ծեծի է ենթարկվել` հավանաբար էլի ինչ¬որ մեկին ծանակելու պատճառով: Դե, Գուրցկայան հաշվեհարդար տեսնել չէր կարող, ինչն էլ երևի թևավորել է «ԽՏՎՎպՐրՈվՑ»¬ի լրագրողին: Ու, քննադատելով ուղերձի ներքո բոլոր ստորագրյալներին, նա մասնավորեցրել է. - Արդեն հայտնվել է ցինիկ կատակ` կույր երգչուհու ստորագրության առիթով, ով «նամակը ստորագրել է առանց տեսնելու»: Երգչուհու արվեստակից ընկերներից զատ, այս արարքը զայրացրել է նաև հաշմանդամների և կաթվածահարների կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր Կաշինի վարմունքը որակել են որպես «խտրականություն` հաշմանդամների նկատմամբ»: - Դիանան տաղանդավոր աղջիկ է. հաղթահարում է բոլոր խոչընդոտները և հարգանքի է արժանի: Նա հետաքրքրվում է բոլոր ոլորտներով. այդ թվում և քաղաքականությամբ: Նա Սոչի-2014 ձմեռային օլիմպիադայի դեսպանն է,¬ ասել է Գուրցկայայի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան:¬ Կաշինն ինքը վերջերս դժվարին կացության մեջ էր (նկատի ունի անցյալ տարեվերջին նրա` դաժան ծեծի ենթարկվելը, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք¬խմբ.): Շատերը նրան օգնության ձեռք մեկնեցին: Եվ այն, որ նա հիմա հարձակվել է Դիանայի վրա` խոսում է նրա բարոյական հատկանիշների մասին: Եթե սա տեղի ունենար Նահանգներում, ապա նա այլևս ոչ մի տեղ չէր գրի, իսկ Դիանան, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հայց ներկայացնելով` անպայման կշահեր դատը: - Անկիրթ լրագրող: Ես հիշում եմ նրա հարձակումները, սադրիչ արտահայտությունները` Խիմկինսկի անտառի հասցեին: Իսկ հիմա` ընդհանրապես աններելի է: Ես չեմ ընդունում այսպիսի լկտիությունը և լրագրողական էթիկայի բացակայությունը,¬ վրդովմունք է հայտնել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն: