Ր. Հովհաննիսյանը չի հասկանում մանդատի նշանակությունը


«Ժառանգության» ղեկավարն արդեն որերորդ անգամ սևեռվել է մանդատի միջոցով շանտաժ «սարքելու» արդյունավետ ձևերի որոնման վրա: Մեկ որոշում է, թե ճիշտը մանդատը ցած դնելն է, հետո` հակառակը: Ի վերջո, երկուսից էլ հրաժարվում է: Մտմտում է նա, համլետյան երկվությունից էլ «գեշ» փակուղի մտնելով: Գուցե սառեցնել, առկախել, ուտել, պահածոյացնել, թթու դնել, այրել, կամ ժավելաջրել. ո՞րը կմրմռացնի իշխանություններին: Րաֆֆիի «ձեռքերում» մանդատը զավեշտական իմաստ է ստանում, օրինակ, ման(կական) դատ(աստան):