ԹԱՄԱՄՅԱՆԸ ՈՆՑ ՈՐ «ԹՌԱՎ»


Ինչպես հայտնի է` Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ցուցումներ է տալիս իրավապահներին` իր կողմից շորթված գումարների և մեղադրանքի «օբյեկտը» փոխելու համար: Ըստ շրջանառվող լուրերի, Թամամյանն իր ցուցմունքներում հաճախ է հիշատակում ՀՀ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նաև` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունները: Հավանական է համարվում, որ առաջիկա օրերին Թամամյանը «կանհետանա» տեսադաշտից` բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում կամ մեկ այլ երկրում…