Փոքրիկ Վունդերկինդը


 

4-ամյա բրիտանուհին ամբողջ աշխարհին զարմացրել է իր գիտելիքներով: Փոքրիկ Հայդի Հենկինսը դարձել է «Մենսա» կազմակերպության անդամ, որը միավորում է աշխարհի ամենամեծ մտավոր կարողություններ ունեցող մարդկանց: Աղջնակն IQ (Ինտելեկտի գործոն) թեստ է հանձնել` ապշեցուցիչ ու անհավատալի ցուցանիշներով` 159 միավոր` 200 հնարավորից: Հիշեցնենք, որ ինտելեկտի չափման միջին ցուցանիշը (ի դեպ` մեծահասակների) 100 է, առանձին դեպքերում` 130:

Հայդիի ծնողները սկզբում զարմացել են« երբ մանկապարտեզի դաստիարակչուհին «բողոքել է», թե իրենց աղջիկն այնքան շատ բան գիտի, որ դժվար է նրան զարմացնել: Իսկ երեխան հրաշալի թվաբա-նություն գիտի, կարողանում է երկրաչափական մարմիններ նկարել և նախադասություն գրել: Իսկ 2 տարեկանում արդեն 7 տարեկանների համար նախատեսված գրքեր էր կարդում: Զավեշտալի մի փաստ. աղջնակը միայն մեկ միավորով է զիջում հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոկինգին: