Շնանալը չօրինականացվեց


 

Չգիտես ինչու` բոլորին թվում է, թե Եվրոպական դատարանը տոչորվում է` ամեն տեսակի խեղումներին «այո» ասել ու կանաչ լույս վառել ամենայն անբարոյականության դեմ: Եվ իրենց մտագարությունը սեփական պետության օրենքներին պարտադրել չկարողացող շատերը Եվրադատարան են դիմում` թե հարա˜յ, ձգեք մեր պետության ականջը. այն «ոտնահարում» է մարդու իրավունքը և թույլ չի տալիս օրինականացնել սրբապղծությունը:

Հենց այդ հոգեբանությամբ եվրոպական ատյանին դիմել էին նաև որպես ամուսիններ իրար հետ ապրող և համատեղ կյանքում չորս երեխա լույս աշխարհ բերած գերմանացի քույրն ու եղբայրը: Էլ ո՞նց չասես` մեղա´, Տեր: Դիմել էին` վիճարկելու իրենց ամուսնության «օրինականացումը» մերժած գերմանական օրենքը վիճարկելու: Եվ, իհարկե` նման սրբապղծությունն այստեղ էլ անընդունելի էր` թեկուզ քույրն ու եղբայրը նույն ընտանիքում չէին ապրել:

3 տարեկան Պատրիկին սոցծառայությունները վերցրել էին ծնողներից և մանկատուն հանձնել: Հետո մեկ ուրիշ ընտանիք որդեգրել էր տղային: 4 տարի անց նույն մանկատուն, ապա որդեգրման էր հանձնվել նրա հարազատ քույր Սյուզանը: 20 տարեկանում միայն` մոր մահից հետո, Պատրիկն իմացել էր, որ քույր ունի և գտել էր արդեն 16 տարեկան Սյուզանին: Մեկ ամիս անց նրանք սեռական մերձեցում էին ունեցել և իրար շա˜տ էին սիրել: Նրանց 4 երեխաներից 2-ը հաշմանդամներ են: Սոցծառայությունները 3 երեխաներին հանձնել են այլ ընտանիքների (գրել է Deutsche Welle-ը):

Ինչպես քաղաքակիրթ ամեն երկրում, Գերմանիայում ևս քրեորեն պատժելի հանցանք է համարվում արյունակից քույր-եղբայրների ամուսնությունը: Ու Պատրիկն արդեն մի քանի անգամ բանտային կալանքի է ենթարկվել` ընդհանուր առմամբ ավելի քան 3 տարի անցկացնելով ճաղերի ետևում: Նրա քրոջ հանդեպ որևէ պատիժ չի կիրառվել, որովհետև սա տառապում է հոգեկան խանգարմամբ (նշել է BBcRussiΖn.coΗ-ը):

Այսուհանդերձ, Ստյուբինգը և Կառոլևսկին համոզված են, որ ժամանակակից օրենքները հնացել են« ու անհրաժեշտ է վերացնել արյունակից հարազատների ամուսնական կապի արգելանքը:

Սյուզանի հոգեգարությունը հաստատված է, բայց արդյո՞ք հոգեպես առողջ կարող է լինել քրոջ հետ կենակցող Պատրիկը: