Ինչո՞ւ ենք ծուլանում


 

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ծուլությունը բոլոր թերությունների մայրն է, սակայն և ոչ ոք չի կարող ժխտել, որ երբեք չի ծուլացել: Այսպես կոչված` «առողջ ծուլությամբ» տառապում են գրեթե բոլորը` անկախ տարիքից, սեռից, ազգային պատկանելությունից:

Ծուլության ամենատարածված տեսակը «գորշ արջի» համախտանիշն է: Սակայն ի տարբերություն արջերի` այս համախտանիշով տառապող ծույլը կարող է «քուն մտնել» տարվա բոլոր եղանակներին, օրվա ցանկացած ժամի:

Իրենց ծուլությամբ դպրոցում աչքի են ընկել Դարվինը, Չերչիլը, Պիկասոն: Իսկ Էյնշտեյնը նույնիսկ դանդաղամիտի «հռչակ» է վայելել:

Ծուլության նոպաները նաև եղանակային բնույթ են կրում: Սովորաբար ծուլանալու ամենաբարենպաստ եղանակը գարունն է:

Վերը նշված բոլոր պատճառները վերագրվում են «առողջ ծուլությանը», սակայն ոչինչ չանելու ցանկության հիմքում կարող է լինել նաև ֆիզիկական թուլությունը, ավելի հստակ` օրգանիզմում մելատոնինի ոչ բավարար քանակությունը: Ինչպես նաև գերծանրաբեռնվածությունը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, անոթների հետ կապված խնդիրները: Հոգեբանների կարծիքով` ծուլության հիմքում կարող են լինել նաև տարատեսակ հույզեր` վախ, մեղքի զգացում: