ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՆՈՐ ՏԵՍԱԿՆԵՐ ԸՍՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ


 

Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի մի քանի գյուղերում սկսել է հակակարկտային կայաններ տեղադրել: Ամեն մի կայանի մոտավոր գինը 20 հազար ԱՄՆ դոլար է: Դե, Սամվել Բալասանյանի նման մեծահարուստ մարդու համար մի մեծ բան չէ մոտ 100 հազար դոլար ծախսելը, մանավանդ` պատգամավոր դառնալուց հետո հեշտությամբ կարող է վերականգնել իր «կորուստները»` մանդատի միջոցով մայրաքաղաքում նոր տարածքներ ձեռք բերելու և նոր օբյեկտներ կառուցելու միջոցով: Իհարկե, վատ չէ, որ պատգամավորը և պատգամավորության թեկնածուն, ԱԺ փոխնախագահը նման բարի գործ է անում: Սակայն մի՞թե հինգ տարի շարունակ նա չէր տեսնում, թե ինչպես են իրեն ձայն տված գյուղացիներն ամեն գարնան հայտնվում ծանր կացության մեջ, կորցնում ահռելի գումարներ: Գուցե տեսնում էր, սակայն եթե այդ ժամանակ սկսեր հակակարկտայինների տեղադրումը, մարդիկ կարող էին այդ ամենը դիտարկել որպես պատգամավորական առաքելություն: Իսկ հիմա այդ ամենն այլ անուն ունի` ընտրակաշառք: