ՀՄԱՅԱԿՆ ԱՌԱՆՑ ԱՆԻՎՆԵՐԻ


 

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բարձրաձայնում է, որ կողոպտել են իր «ԳԱԶ 31» մակնիշի 08 SL 010 պետհամարանիշի մեքենան: Միաժամանակ Հմայակի մամլո ծառությունը հաղորդագրություն է տարածել, թե ոստիկանությունում չեն կամենում երաշխիքներ տալ գողոնը հայտնաբերելու հարցում: Այս հայտարարությունը մի քանի հարցեր է ծնում, որոնց անդրադառնալն անհրաժեշտ է: Նախ, մեր համեստ ու միայն իր աշխատավարձով ապրող Հմայակին որտեղից այնքան միջոցներ, որ ձեռք է բերել նման մեքենա, չնայած ոմանք պնդում են, որ այդ մեքենան նա ստացել է որպես «հոնորար»` մի շարք ընդդիմադիրների դեմ հայտարարություններ անելու համար: Եվ երկրորդ` ինչպե՞ս կարող է ոստիկանությունը միանգամից Հովհաննիսյան Հմայակին երաշխիք տալ գողոնը հայտնաբերելու մասին, եթե տակավին չի ուսումնասիրել կատարվածը, դեռևս չեն ճշտվել հետաքննության անհրաժեշտ մանրամասները: Պարզ է, որ Հմայակն էլ «իր խաղն է խաղում»` կամենալով ներկայանալ հալածված ու անպաշտպան: