ԱԶԳԻ ՓՐԿԻՉ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ


 

Օրերս «հանճարեղ» խոստովանություն է արել ՀՀՇ-ական ժամանակաշրջանի վարչապետ Հրանտ Բագրատյանը` զարմացնելով քարոզչության եկած իջևանցիներին.  

- Ուզում ե՞նք չպարտվենք` Սերժ Սարգսյանը չպիտի լինի իշխանություն: Մայիսի 6-ին չպիտի կրեն: Մենք ենք կրել, Տեր-Պետրոսյանի օրոք ենք կրել: Իմ վարչապետության օրոք են եղել մեր բոլոր հաղթանակները: Ինչ-որ տեղ համեստ լռել ենք, բայց եղել ա փիլիսոփայություն, կառավարման ձև ու խորը մտածված ձև` ինչպե՞ս էդ ահռելի հակառակորդների հետ շփվենք ու հաղթենք: Էս անգամ մտնելու են ու խրելու են մինչև վերջ, որովհետև այսպես չեն կառավարում պետությունը:

Թե այս անհոդաբաշխ մտքերից ինչ կարող է հասկանալ ընտրողը` միայն Բագրատյանին է հայտնի: Ամենաուշագրավն այն է, որ ՀՀՇ-ի վարչապետն իր կառավարման շրջանը համարում է հաղթանակների շրջան... Ժողովուրդն այս դեպքում ասում է` ականջները բերանից հեռու են: Զարմանալի է, որ նման հայտարարություններ են անում ՀՀՇ գործիչներն ու անթարթ նայում մարդկանց աչքերին: Ի՞նչ են մտածում այդ պահին, ի՞նչ հաշվարկներով ու տրամաբանությամբ են առաջնորդվում: