Իսլամիստուհիները Ռուսաստանում


 

ՌԴ-ում կազմավորվող հասարակական կազմակերպությունը պետք է մուսուլման կանանց օգնի աշխատանքի տեղավորվել և օժանդակի ճգնաժամային իրավիճակներում: Ինչպես մուֆտիների խորհրդից են տեղեկացրել (ՌԻԱ «Նովոստի»-ին)`

- Որպեսզի կենտրոնացված ու համախմբված լուծի ժամանակակից մուսուլմանուհիների համար հրատապ հարցերը:

Իսկ մի քանի օրից` ապրիլի 26-ին Մոսկվայում կկայանա «Մուսուլմանուհին XXI դարում. նրա դերը հասարակության մեջ» համառուսաստանյան համագումարը: Եվ այնտեղ են հավաքվելու ոչ միայն ՌԴ և ԱՊՀ, այլ նաև Քուվեյթի, Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի կանանց կազմակերպությունների ղեկավարները:

Մուսուլմանուհիների վերջին համագումարը տեղի էր ունեցել 1917 թ.: Եվ ահա 95 տարի հետո նրանք վերստին համախմբվում են նաև Ռուսաստանում: Իսկ Թուրքիայում, Իրանում, Գերմանիայում և Ավստրիայում նմանատիպ կազմակերպություններ վաղուց են գործում:

Սա ինքնահաստատման մի դրսևորում է: Մանավանդ` քրիստոնյա երկրներում: