«ԼՈԲԻ ԱԼԻԿՆ» ՈՒ «ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՍԵՐԳԵՅԸ»


 

Դեռ մինչև վերջերս Սևանի ընտրատարածքում ՀՀԿ շտաբի պատասխանատու Ալիկ Պողոսյանը բոլոր կուսակիցներին կոչ էր արել պաշտպանել ՕԵԿ թեկնածու Կարեն Բոթոյանին և ամեն ինչ անել, որպեսզի վերջինս պատգամավոր դառնա: Սակայն Հովիկ Աբրահամյանի հրահանգով հիմա Սևանում սկսել են աշխատել ոչ թե «Շինանյութի Սերգեյի» փեսայի, այլ` ԲՀԿ թեկնածու Էդուարդ Սահակյանի համար:

Նման «դիրքափոխման» պատճառը, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, այն է, որ Հովիկ Աբրահամյանի և «Շինանյութի Սերգեյի» հարաբերությունները խիստ սրված են, վերջինս փեսային աջակցելու համար դիմել է Ռուբեն Հայրապետյանին, ինչն էլ զայրացրել է ՀՀԿ նախընտրական կենտրոնի ղեկավարին: Ու հիմա արդեն Սևանում ՀՀԿ-ականները դռնեդուռ ընկած` բոլորին համոզում են ձայն տալ ԲՀԿ թեկնածուի օգտին: Այս փաստը մեկ անգամ ևս վկայում է, որ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում ոչ մի կոնֆլիկտ էլ չկա: