ՔԱՆԻ՞ ԵՐԵՍ ՈՒՆԻ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ


 

Արարատի մարզում ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցողների առաջին շարքերում էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով հանդես եկավ որպես Հանրապետականի մոլի պաշտպան և աջակցող, խոստումներ տվեց` ամեն ինչ անել ՀՀԿ-ի հաղթանակի համար: Իսկ օրերս էլ նա հայտնվել էր Սևանի ենթաշրջանի Ծովագյուղ համայնքում` սատարելու թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ԲՀԿ անդամ Էդուարդ Սահակյանին: Ուրեմն, քանի՞ երես ունի Ալիկ Սարգսյանը, քանի՞ խաղ է խաղում…

Այս հարցի պատասխանը շատ կուզենայինք լսել հենց Ալիկ Սարգսյանից, ում անունը վերջին շրջանում ամենատարբեր պատմությունների մեջ է հայտնվում: Նաև շատ կուզենայինք իմանալ, թե իր խղճի հետ մենակ մնալով, այնուհանդերձ, ո՞ր ուժին ձայն կտար Ալիկ Սերգեյիչը: