Մեկ մահ


2002 թ. Ֆինլանդիայի հյուսիսում նույն մայրուղու վրա 1-2 ժամվա տարբերությամբ տեղի ունեցած 2 տարբեր ավտոաղետների զոհ դարձան 70-ամյա երկվորյակ եղբայրները: Իրարից անկախ` մեկը մուսի մահը չիմանալով: Ոստիկանության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ճանապարհին շատ վաղուց որևէ վթար չէր եղել, ու այդ պատճառով նույն օրն իրար հաջորդած` մահվան ելքով 2 վթարները ցնցել էին նրանց: Իսկ հետո, երբ պարզվել էր, որ զոհերը երկվորյակ եղբայրներ են, ոստիկանության սպաներն այդ վթարների այլ պատճառ չեն գտել, քան` անհավանական զուգադիպությունը: