Մեկ կյանք


Երկվորյակների կյանքը սովորաբար տարբերվում է մյուսներից: Իսկ Օհայո նահանգի երկվորյակ այս եղբայրների պատմությունն առավել անսովոր է: Նրանց ծնողները զոհվել էին, երբ եղբայրները ընդամենը մի քանի շաբաթական են եղել: Նրանց որդեգրել են տարբեր ընտանիքներ, և երկվորյակները միմյանց մասին ոչինչ չեն իմացել` վաղ մանկուց բաժանվելով իրարից: Բայց զուգադիպությունները սկսվել են հենց այդ պահից: Տղաներին որդեգրող ընտանիքներն իրար չճանաչելով, բնականաբար միմյանց հետ չխորհրդակցելով, երկուսն էլ իրենց որդեգրյալներին կոչել են նույն անունով` Ջեյմս: Եղբայրները մեծացել են` մեկը մյուսի գոյության մասին չիմանալով, բայց` երկուսն էլ իրավաբանական կրթություն են ստացել, երկուսն էլ նաև հրաշալի գծագրողներ և հմուտ ատաղձագործներ են եղել: Երկուսն էլ ամուսնացել են նույն` Լինդա անունը կրող աղջիկների հետ ու երկուսն էլ 1¬ական որդի են ունեցել: Եղբայրներից մեկը որդուն անվանել է Ջեյմս Ալան, մյուսը` Ջեյմս Ալլան: Հետո երկուսն էլ ամուսնալուծվել են ու նորից ամուսնացել. և դարձյալ` միևնույն` Բետտի անունը կրող կանանց հետ: Երկվորյակներից յուրաքանչյուրը Թոյ անունով շուն է ունեցել… Նրանց «պատճենահանում» հիշեցնող կյանքում ուրիշ շատ դրվագներ էլ կան, անշուշտ: 40 տարեկանում եղբայրներն իմացել են իրարու մասին, հանդիպել են և իրենք էլ ապշել են, որ անկախ իրենց կամքից բաժանված լինելով հանդերձ` երկուսով մեկ կյանք են ապրել: