Արքայազնը խաբել է կնոջը


Բրիտանական արքայազն Ուիլյամի ու նրա երիտասարդ կնոջ` Քեյթի միջև առաջին լուրջ անհաշտությունն է ծագել: Ինչպես հաղորդել է Isra.com¬ը` Քեյթը շատ է վիրավորվել ամուսնուց, որ նա չի թողել ծառայությունը բանակում` ինչպես խոստացել էր հարսանիքից առաջ: Ընդհակառակը, արքայազնը փաստաթղթեր է ստորագրել` ծառայությունը ևս 2 տարով երկարացնելու մասին: Քեյթի մտերիմներից մեկը պատմել է, թե նորաթուխ արքայադուստրը նախ անչափ վրդովվել է` իմանալով, որ ամուսինը խաբել է իրեն: Բացի այդ, նա անհանգստանում է, որ սիրելիին կարող են ծառայության ուղարկել երկրագնդի թեժ կետերից մեկում, որտեղ նրա կյանքին մեծ վտանգ կսպառնա: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մայիսի 4¬ին հաղորդել էր, որ Ուիլյամը գործուղվում է Ֆոլկլենդյան կղզիներ և երկուսուկես ամիս տնից ու կնոջից հեռու է ապրելու: Քեթրինին իր հետ տանել չի կարող, որովհետև բրիտանացի զինվորականներին արգելվում է իրենց հետ Ֆոլկլենդ տանել հարազատներին: Այդ կղզիների առնչությամբ ներկայումս սրվել են անգլո-արգենտինյան դիվանագիտական հակասությունները, ինչի պատճառն առափնյա գոտում բրիտանական ընկերության կողմից նավթի որոնողական աշխատանքներն են: