Սպորտլանդիան նվիրված էր Շուշիի ազատագրմանը


Այդօր Երևանի թիվ 110 դպրոցի բակը տոնականորեն էր զարդարված: Դասերն ավարտելուն պես, մրցումներին մասնակցող թիմերը համապատասխան մարզազգես տով շարվեցին իրենց հատկացված տեղերում: Փոխտնօրեն Նարինե Զաքարյանը տնօրեն Տաթևիկ Հովհաննիսյանին զեկուցեց թիմերի պատրաստվածության մասին: Զինղեկի` գնդապետ Սեմյոն Եսայանի հրահանգով մրցող թիմերը կատարեցին հանրապետության օրհներգը, որից հետո զինղեկը համառոտ զեկուցում կարդաց մեր մայիսյան մեծ հաղթանակների մասին: Նպատակը հասկանալի էր. նաև այս կերպ նպաստել ապագա զինվորների հոգևոր և ֆիզիկական պատրաստությանը: Այնուհետև ասպարեզը տրամադրվեց մրցող թիմերին: Փոքրիկ մարզիկները` «Առյուծներ» և «Աստղիկներ», մրցեցին հինգ խաղից. «Առյուծները» հաղթեցին` 29:26 հաշվով: Հաջորդ թիմերը` «Արծիվներ», «Կայծակ», համառ ու գրավիչ պայքարում խաղն ավարտեցին ոչ ոքի` 28:28: 6 «ա» և 7¬րդ դասարանները խաղն ավարտեցին յոթերորդցիների հաղթանակով` 29:25: 9¬րդ և 8¬րդ դասարանցիների լարված պայքարն ավարտվեց 28:25 հաշվով` հօգուտ ութերորդի հավաքականի: Փաստորեն` ութ թիմեր նույն օրը մրցում են միմյանց հետ. հազվագյուտ երևույթ սպորտլանդիաների պատմության մեջ: Շատ հետաքրքիր էր հատկապես «Գնդակի նետում շարժական զամբյուղը» խաղը, որին մասնակցում էին նաև մայրիկները: Հաղթող թիմերն ու առանձին խաղացողներ կստանան գովասանագրեր, նվերներ: Աշակերտների և ծնողների կողմից երբեմնի սիրված խաղը այսօր քիչ դպրոցներում է անցկացվում: Չնայած ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Օնիկ Թովմասյանն ու Նարինե Զաքարյանը շատ լարվեցին, բայց աշակերտների ու ծնողների ոգևորությունը փաստում էր, որ միջոցառումը կարևոր է և խոստացան, որ այն կլինի շարունակական: Վալտեր ԱՅԴԻՆՅԱՆ Սիրելի Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՎ Նազելի Նազիկ ԱՎԴԱԼՅԱՆ Թվում էր, թե չարաբաստիկ վթարները կշրջանցեն շատ աղետներ տեսած մեր ժողովրդի արժանի զավակներիդ: Բայց այդպես չեղավ… Շնորհակալություն բոլոր բժիշկներին, ովքեր և´ վիրահատել են ձեզ, և´ գիշեր ու զօր հետևել ձեր ապաքինմանը: Քանի որ հիվանդանոցից դուրս եք գրվել (ցանկանք, որ դա լինի մեկընդմիշտ), մեր սիրելի «Ավանգարդի» միջոցով ձեր բազում երկրպագուների և մեր անունից մաղթում ենք ամուր առողջություն, վերջնական ապաքինում և հետագա արժանավայել կյանք: Ձեր մեծ տաղանդի երկրպագուների աչքերի առաջ են դեռևս 1980¬ի մոսկովյան օլիմպիադան, Յուրիի համաշխարհային ռեկորդների հեղեղը, վարդանյանական մեղմ ու բարի ժպիտը, աթլետիկական երկմետրանոց գեղեցիկ ցատկը… Նազելի, բայց գերհզոր Նազիկի` աշխարհի չեմպիոն դառնալու առթիվ անսպասելի «շրջադարձն» ու մեզ պարգևած հպարտության պահերը մենք դեռ երկար ենք հիշելու: Ձեզ շա˜տ ենք սիրում, միշտ ձեզ հետ ենք: Վալտեր Այդինյան, Գառնիկ Մանուչարյան, Սամվել Մուրադյան, Կառլեն Բաբայան, Վիսլա Սեդրակյան, Արամ Հարությունյան, Ռաֆայել Սիմոնյան, Նիկոլայ Ավանեսյան, Հմայակ Հակոբյան, Ալբերտ Միքայելյան, Արմեն Տեր¬Քառյան