Տատին ի՞նչ մեղք ունի


Քենիայի իշխանություններն ուժեղացրել են Օբամայի տատիկի պաշտպանությունը: Նա ապրում է Վիկտորիա լճի ափին, և առժամանակ առաջ իսլամիստները խոստացել են հաշվեհարդար տեսնել տարեց կնոջ հետ` որպես Ուսամա բեն Լադենի սպանության վրիժառություն: Ինչպես հաղորդել է ABC News¬ը, ոստիկաններն աչալրջորեն պահպանում են Սառա Օբամայի տունը. ընդ որում` այնպիսի քանակակազմով, որը կբավարարի ամբողջ գյուղի պաշտպանությանը` հարձակման դեպքում: Տատիկին այցելել ցանկացողները մանրազնին ստուգվում են: - Դա ոչ մի ձևով չի ազդել իմ սովորական կյանքի վրա և չի սահմանափակել իմ տեղաշարժը: Եթե կառավարությունը որոշել է ուժեղացնել պահպանությունը, մենք չենք առարկում,¬, ասել է 88-ամյա տատիկը: Այսպիսի միջոցներ ձեռնարկվել են բեն Լադենի սպանությունից հետո, երբ «Ալ¬Քաիդա»-ի աֆրիկյան ճյուղը, որը հիմնավորված է Սոմալիում, սպառնաց սպանել կնոջը: Աֆրիկյան իսլամիստներից բացի, Միացյալ Նահանգներին ու անձամբ Օբամային սպառնացել է նաև ահաբեկչական ցանցի եմենյան թևը, որն ամենահզորն է համարվում կառույցում: Ինչպես հոխորտացել են ահաբեկիչները` ամերիկացիները դեռ ափսոսալու են այն օրերը, երբ Ուսաման կենդանի էր: Ի ԴԵՊ. Բարաք Օբաման հոր կողմից Քենիայում շատ հարազատներ ունի, բայց նրանց հետ հազվադեպ է շփվում: Սառա Օբաման ամերիկյան նախագահի խորթ տատիկն է. նա Բարաքի պապի կանանցից մեկն է (պապը մահացել է 1979 թ.): Այդուհանդերձ, իր հիշողություններում Օբաման հիշատակում է նրան` անվանելով «Սառա տատիկ»: Ինչ վերաբերում է հարազատ տատիկներին, ապա նրանք երկուսն էլ մահացել են: Ընդ որում մորական տատիկը` Մադելին Դանհեմը մահկանացուն կնքեց 2008 թ.` ընտրություններում թոռան հաղթանակից 2 օր առաջ: «Շատ շնորհակալություն մայր¬Ռուսաստանին` բեռնարգելքի համար» Վրաց նախագահը նաև այս խոսքերով է ձևակերպել իր երախտիքն առ այն, որ ՌԴ¬ն արգելում է վրացական գինու արտահանումը` հայտարարելով, որ բեռնարգելքը նպաստել է իրենց գինու որակի բարելավմանը և մղել` ուղիներ որոնել դեպի միջազգային շուկա: - Վերջին տարիներին մեր գինու որակն էականորեն լավացել է,¬ ասել է նա Բաթումիում` Դևիձեների ընտանիք կատարած այցելության ժամանակ 20-ամյա հնության «Օջալեշի» վայելելով (գրել է տեղի Civil.ge կայքը): - Շատ շնորհակալություն մայր¬Ռուսաստանին, որովհետև արտահանման արգելանքը մեզ շատ է օգնել` գինու որակը բարձրացնելու տեսանկյունից: Հիմա մենք այն վիճակում ենք, որ եթե թույլ տան ներկրել (Ռուսաստան)` լավ կլինի. դե, իսկ եթե թույլ չտան` նույնպես ոչինչ: Շուկաներ կան ամբողջ աշխարհում,¬ հավելել է Սահակաշվիլին: Նա նշել է, որ Վրաստանի գինին կարող է նաև չբավարարել արտահանման համար, եթե իրենց երկիր տարեկան այցելեն 5 միլիոն և ավելի զբոսաշրջիկներ: Գյուղնախարար Բակուր Քվեզերելին էլ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում ասել է, որ ռուսական շուկայում «առանձնակի ինչ¬որ իմաստ» ինքը չի տեսնում: Այսուհանդերձ, զգացվում է, որ ռուսական շուկան կորցնելը ցանկալի չէ վրացիների համար: Դրանից զրկվելը գրեթե նույնքան դժվար է, որքան տարեկան 5 և ավելի միլիոն գինեսեր զբոսաշրջիկ հայթայթելը: