Օմարը պահանջում է հետաքննել


Պակիստանում ամերիկացիների կողմից սպանված Ուսամա բեն Լադենի որդիները ՄԱԿ¬ին կոչ են արել` հետաքննել իրենց հոր զոհվելու հանգամանքները. այդ մասին նշված է The New York Times¬ում ստացված հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծված է, որ բեն Լադենի սպանությունը իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է: Խնդիրն այն է, որ սպանվելու պահին «Ալ¬Քաիդա»¬ի առաջնորդը զինված չի եղել: Նրա որդիները տարակուսանք են հայտնել, թե կարող էին իրենց հորը ձերբակալել և դատել` ինչպես Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնին և Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին: Որդիների կարծիքով` իրենց հորը սպանելով` ամերիկացիները ոտնահարել են անմեղության կանխավարկածը: Հայտարարության հեղինակները վրդովված են և այն փաստից, որ ամերիկացիները կրակահերթ են բացել բեն Լադենի ընտանիքի անդամների վրա: Նրանք պակիստանյան իշխանություններից պահանջել են ազատ արձակել իրենց հոր այրիներին և մի քանի երեխաներին: Հայտարարությունը ստորագրել է արդեն հանգուցյալ ահաբեկչի որդիներից միայն Օմարը, ով, ինչպես ենթադրվում է, հանդես է գալիս իր մյուս երեք մեծ եղբայրների անունից: Օմարը դատապարտել է հոր ահաբեկչական գործունեությունը. 1999 թ. նա մոր հետ հեռացել էր Աֆղանստանից: Հիշեցնենք, որ «Ալ¬Քաիդա»¬ի` անորսալի թվացող առաջնորդը սպանվել է Պակիստանի Աբբոտտաբատ քաղաքի իր առանձնատանը` լույս մայիսի 2¬ի գիշերը: Նրա վերացման գործողությունների ընթացքում սպանվել է նաև նրա որդիներից մեկը և վիրավորվել` կանանցից մեկը: Տարածված հաղորդագրության համաձայն` բեն Լադենի մարմինը հենց նույն օրը, մուսուլմանական ավանդույթներին հավատարիմ, հուղարկավորել են ծովում: Բայց արդյո՞ք այդ ավանդույթներով` հանգուցյալին ծովն են նետում… *** Վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիին, հաղորդվել է նաև, որ բեն Լադենին գնդակահարել են այն բանից հետո, երբ նա «սպառնալի շարժում» է կատարել: Ըստ վարկածներից մեկի` ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայինները երկյուղել են, թե ահաբեկչի հագուստի տակ կարող էր «շահիդի գոտի» լինել: Այդ պատճառով էլ նրան կենդանի կարող էին թողնել միայն այն դեպքում, եթե նա մերկ լիներ: Ինչպես ընդգծվել է թերթի հրապարակման մեջ` Օբամայի վարչակարգի ներկայացուցիչներն Ուսամայի սպանությունը որակել են որպես ազգային պաշտպանության սկզբունք. ահաբեկիչը պատերազմ էր հայտարարել Ամերիկային, իսկ 2011 թ. սեպտեմբերի 11¬ին ԱՄՆ¬ում զոհվել է շուրջ 3 հազար մարդ: ԿՀՎ¬ն կարդում է Ուսամայի օրագրերը Ամերիկյան հատուկ ծառայություններն ուսումնասիրում են բեն Լադենի հսկայական արխիվը, որտեղ ի թիվս քարոզչանյութերի, հրահանգների, նաև նրա ձեռագիր օրագիրն է: Հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում նոր ահաբեկչություններ իրականացնելու մի հանձնարարական, որով կոչ է արվում 2011¬ի սեպտեմբերի 11¬ից շատ ավելի մեծամասշտաբ գործողություններ կատարել` «որպեսզի զոհերի քանակը հազարի հասնի»: Ահաբկիչը ցանկալի է համարել` դա կազմակերպել աղետի 10¬րդ տարելիցի օրը: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բեն Լադենը հանձնարարել է «նպատակաուղղված կերպով գործակալներ հավաքագրել»: Ընդ որում, ոչ միայն մուսուլմանների, այլև աֆրոամերիկացիների և Լատինական Ամերիկայից եկվորների: Ինչպես ենթադրում են ամերիկյան վերլուծաբանները, Ուսամայի շրջապատում վերջին շրջանում պառակտում է առաջացել: Նրա զինակիցներից ոմանք առաջարկել են գործել ավելի զգուշորեն և հրաժարվել ծավալուն գործողություններից` զգուշանալով հատուկ ծառայությունների հետապնդումներից: Սակայն ահաբեկիչն ի´ր թվաբանությունն ուներ: Նա հաշվարկում էր, թե «Ամերիկայի քանի քաղաքացի է պետք սպանել, որպեսզի ԱՄՆ¬ին ստիպեն հեռանալ Մերձավոր Արևելքից»: Ի դեպ, նրա ծրագրերում կարևորվում էին ոչ միայն Նյու¬Յորքի խոշորագույն քաղաքներում իրականացվելիք ահաբեկչությունները, այլ նաև ոչ մեծ բնակավայ րերում: Նրա թիրախներից է եղել և Լոս¬Անջելեսը: Իսկ արյունահեղ «նոու¬հաու»¬ների շարքում` մարդատար գնացքների պայթեցումները: Ի դեպ, Պակիստանում ամերիկացի հետախույզները, պակիստանյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հսկողությամբ, արդեն հարցաքննել են հանգուց յալի այրիներից 3¬ին (նա ուներ 5 կին (որոնցից 2¬ը նրանից առանձին էին ապրում) և առնվազն 20 երեխա): Ինչպես տեղեկացրել է CNN¬ը` երեքի անունից խոսել է կանանցից ամենաավագը: Իհարկե, յուրաքանչյուրին առանձին-առանձին հարցաքննելու փորձ արվել է, սակայն տեղի իշխանությունները չեն թույլատրել: