Հիպոկրատի «վկաները» գերազանցում են Եհովայի վկաներին


Այն ավերածությունները, որ առողջապահության համակարգում Հիպոկրատի «վկաները» կատարում են մարդկանց ֆիզիկականի նկատմամբ, գերազանցում են Եհովայի վկաների` ժողովրդի հոգևոր աշխարհին հասցրած վնասները: Վերջերս արձանագրված դեպքը ո´չ միակն էր, ո´չ էլ ամենաարտառոցը: Հարյուրավոր սահմռկեցուցիչ իրողություններ կան, որոնք չեն բացահայտվում: Սրանց վրա պետք է սևեռվի կառավարությունը: