Խայտառակություն Իրականում երկիրը կառավարում է լեսբուհին


Խայտառակությունների «պաստառից» Բեռլուսկոնիի անունը ոչ մի կերպ չի ջնջվում: Նրա դեմ հիմա դատավարություն է ընթանում` անչափահաս աղջկա բռնաբարելու մեղադրանքով: Դա կարծես քիչ էր, հիմա էլ նոր «թեմա» է բացվել: Ինչպես նշել է լրատվամիջոցներից մեկը` նրա բանականությունը կարծես խաթարվել է. այլ կերպ չես բացատրի Իտալիո վարչապետի վերջին արտահայտությունները, որոնցից ցնցված էին նույնիսկ նրա մերձավորները: Անցյալ հանգստյան օրերին Բեռլուսկոնին իր` «Ազատություն» կուսակցության անդամներին հանրահավաքի է տարել: Եվ ի՞նչ է տեղեկացրել նա իր համախոհներին: Կարծում եք` ասել է, թե հեռանում է իշխանությունից` սեռական աննախադեպ խայտառակության համա՞ր: Կամ գուցե պատրաստվում է հանդես գալ մեղայականով` կաշառակերության բազմաթիվ մեղադրանքների համա՞ր: Բնավ` ո´չ: Ի լուր բոլորի` Բեռլուսկոնին հայտարարել է, որ ինքը «երկնագույն» է` առնվազն մեկ¬քառորդով: - Մենք բոլորս 25 %¬ով համասեռամոլական հակումներ ունենք,¬ ասել է նա:¬ Ես ևս բացառություն չեմ: Իմ միակ տարբերությունն այն է, որ խորը ուսումնասիրություն ներից հետո ես հասկացա, որ իմ համասեռամոլությունն իրականում լեսբիականությունն է: Ինչպե՞ս հասկանալ: Վարչապետը գուցե ակնարկել է իր «բունգա-բունգա» խրախճանքնե՞րը, որոնց մասնակից կանանց ստիպել է լեսբիական կապեր հաստատել իրար հետ: Խելակորույս, խելահեղ, խելապակաս բարքեր… Փաստորեն քաղաքական գործիչը, երկրի իշխանավորն իր իսկ հրավիրած հանրահավաքում այլ ասելիք չունի` բացի սեռացնոր բարբաջանքներից: