1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


ԱԺ նախորդ նստաշրջանում արդեն երկու անգամ մերժված` բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներն ու ծախսերն ավելի հստակ կանոնակարգելու ու հնարավորինս թափանցիկ ներկայացնելու նախաձեռնությունը հազիվ թե առաջիկայում նույնպես պատգամավորների հավանությանն արժանանա: Թեև այսպես կոչված` էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը կառավարությունը նորից է խորհրդարան ներկայացրել, այսուհանդերձ, մեր երեսփոխանները այս անգամ էլ ակնհայտորեն ժամանակ են ձգում` խուսափելով դրան անդրադառնալ: Մասնավոր զրույցներում նրանք խոստովանելով մատնանշում են, թե արդեն մեկ տասնամյակ նման մի օրենք կա, որը բացարձակապես չի խանգարում իրենց բիզնես¬գործունեությանը: Ավելին, անգամ սխալ տվյալներով հայտարարագրեր լրացնելը հետևանքներ չի ունենում: Ուստիև կարելի է պատկերացել, որ խորհրդարանա կանների գերխնդիրն ամեն գնով այդչափ ձեռնտու օրենքի անիմաստ գոյությունը երկարաձգելն է: Նրանց մեծ մասը լավ է պատկերացնում, որ այս պարագայում ցանկացած փոփոխություն ի վնաս իրենց համատեղումների է լինելու: Ու որևէ մեկին հաճելի չէ իր ունեցած¬չունեցածի վերաբերյալ տեղեկությունները ճշգրտորեն ու ամբողջությամբ թղթին հանձնել և դրանով իսկ այդ տվյալները հանուրի սեփականությունը դարձնել: Ի վերջո, եթե նույնիսկ լրատվամիջոցները 600 բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին հայտարարագրերը շարունակաբար հրապարակեն, ապա մեր չինովնիկնե´րը հաստատ բավական տհաճ ապրումներից բացի նաև շատ հարցեր հարթելու պարտադրանքը կունենան: