ԲՈՂՈՔՈՒՄ Է... ՀՈԳԵԿԱՆԻՑ


Կենսաթոշակային հիմնադրամի նախկին «տեր» ու տնօրեն Վազգեն Խաչիկյանի առջև բոլոր ելքերը փակվել են: Այդ է փաստում իրադարձությունների զարգացումը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, գլխավոր դատախազությունն արդեն սկսել է նյութերի պատրաստումը` քրեական գործ հարուցելու համար: Մի քանի անգամ «աղքատ միլիոնատերը» հրավիրվել է հարցաքննության` ներկայացնելու այն գործարքներն ու ապօրինությունները, որոնց միջոցով կարողացել է «փոշիացնել» հսկայական ֆինանսական միջոցներ... Ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, Խաչիկյանը, սակայն, չի կամենում հեշտությամբ անձնատուր լինել. այժմ նա սկսել է բողոքել իր հոգեկան առողջությունից` հասկացնել տալով, թե իբր ի հայտ են եկել խանգարվածության նշաններ... Իսկ հոգեկան հիվանդներին մեր երկրում չեն դատում` անմեղսունակության պատճառով...