ԱՌԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ


Վերջապես հայտնի է դարձել այն գումարի չափը, որը մսխվել է կենսաթոշակային ցուցակներում մեռած հոգիներ ընդգրկելու միջոցով: Պարզվել է, որ միայն այս տարվա առաջին երեք ամիսներին 3,3 միլիարդ դրամ պակաս է վճարվել: Սոցնախարարությունում լիահույս են, որ խնայվող միջոցները հնարավորություն կընձեռեն թոշակները ոչ թե երկու, երեք հազար դրամով, այլ շատ ավելի մեծ հավելումներով բարձրացնել: Այս համակարգում կատարված բացահայտ արդյունքում, ինչպես հայտնի է, բազմաթիվ աշխատակիցներ են կրճատվել: Նրանք սկզբից բողոքում էին, իսկ հայտնի սկանդալից հետո մեկընդմիշտ լռեցին: Ենթադրվում է, որ կենսաթոշակները բանկային համակարգի միջոցով վճարելու նորամուծությունը դարձյալ որոշակի միջոցներ տնտեսելու հնարավորություն կտա, և դրանք նույնպես կտրամադրվեն կենսաթոշակների ավելացմանը::