ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ


Մայիսի 29¬ին Իջևանում կայանալիք ավագանու ընտրություններում շուրջ 4 տասնյակ թեկնածու է առաջադրվել: Մի քանի հազար բնակիչ ունեցող քաղաքում կատակում են, թե այս անգամ ամեն ընտանիք իր թեկնածուն ունի, և քվեարկությունը միմիայն ազգական¬բարեկամների շրջանակում է ընթանալու: Հետաքրքիր է, որ այստեղ ոչ միայն բոլոր հիմնական կուսակցություններն են թեկնածու առաջադրել (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և այլն), այլ նաև կրկնվել է տարբեր ընտրություններում փորձարկված նույն անուն¬ազգանունով մի քանի ավագանու անդամ գրանցելու ավանդույթը: Եվ չնայած տավուշյան ընտրություններն արտահերթ են, այնուամենայնիվ, հակամարտող կողմերը` Իջևանի քաղաքապետն ու մինչ այդ գործող ավագանին, քվեարկությանը լավ են պատրաստվել, և յուրաքանչյուրն իր հերթին արդեն սկսել է հաջողություն խոստացող բոլոր հնարավոր միջոցները գործի դնել: