ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՌԻ՞Թ


Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել են, որ մարտի 1¬ի գործով հետաքննությունն ակտիվացնելու ծրագրի շրջանակներում հավանական է, որ առաջիկայում հարցաքննվեն նաև Ռ. Քոչարյանը և Լ. Տեր¬Պետրոսյանը: Ըստ տեղեկությունների` հարցաքննության հրավերը Ռ. Քոչարյանը չի ընդունի` համարելով, որ նախորդ շաբաթ տարածված հայտնի հարցազրույցն այս թեմայի վերաբերյալ իր բոլոր տեսակետներն արդեն իսկ սպառիչ ներկայացրել է: Լ. Տեր¬Պետրոսյանի` դատախազություն ներկայանալու հավանականությունն ավելի մեծ է: ՀԱԿ¬ին մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ քարը քարին չթողնելու նման առիթն առաջին Նախագահը չի կորցնելու: Մանավանդ Ռ. Քոչարյանի հարցազրույցում իր հասցեին հնչած կոնկրետ մեղադրանքներից հետո շատ ավելի մեծ չափաբաժնով ու ոչ պակաս հիմնավոր մեղադրանքների մի մեծ «փունջ» է իր իրավահաջորդի դեմ ներկայացնելու: