ռԷլեկտրոնային փոստը` սթրեսների պատճառ


 

Մեր օրերում ոչ ոք չի պատկերացնում կյանքն առանց էլեկտրոնային նամակագրության, սակայն գիտնականները նախազգուշացնում են. աշխատանքային էլեկտրոնային փոստը պարբերաբար ստուգելու անհրաժեշտության գիտակցումը լուրջ սթրեսների առաջացման պատճառ կարող է դառնալ: Որոշ ժամանակ այդ մասին «մոռանալու» դեպքում զգալիորեն կնվազի սթրեսների, լարվածության հավանականությունը: Հետազոտության համահեղինակ և Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Գլորիա Մարկը համոզված է, որ համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնելու դեպքում ավելի հաճախակիանում է սրտի աշխատանքը: Փորձը նաև հաստատել է, որ էլ. փոստից հրաժարված մարդիկ անհամեմատ ավելի լավ ինքնազգացողություն ունեն, բացի դրանից զգալիորեն բարձրացել է նաև աշխատունակության աստիճանը: Գիտնականները կոչ են արել բոլոր գործատուներին անտարբեր չմնալ, ուշադրություն դարձել հետազոտության արդյունքներին և պարբերաբար կազմակերպել «հանգստյան օրեր` էլ, փոստից», հակառակ դեպքում սթրեսներն անխուսափելի են: Իսկ դրանք ամենատարբեր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: