Շա˜տ են նեղացել


 

Անցյալ տարի մայիսին Մոսկվայում գեյ-շքերթն արգելելն, իհարկե, ֆիզիկապես, հոգեպես ու բարոյապես առողջ մարդկանց սրտով էր: Այսինքն` մեծամասնության շահերից էր բխում, ովքեր չեն կամենում, որ ոչ ավանդական կոչված համասեռամոլներն անհարկի ուշադրություն գրավեն: Չեն կամենում, որ հետաքրքրություն առաջացնեն անչափահասների շրջանում: Մի խոսքով արգելվել էր, բայց գեյերը դա չեն ներել, և նրանց ընկերակցությունը մոսկովյան իշխանությունների դեմ բողոք է ներկայացրել Ստասբուրգ` Մարդու իրավունքների եվրադատարան` գանգատվելով, որ իրենց իրավունքները խախտվել են:

Փաստաթղթերը հանձնվել են սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող Նիկոլայ Ալեքսեևի ու նրա մոր` Իրինա Ալեքսեևայի անունից:

Նախկինում արդեն Եվրադատարանը ճանաչել էր Մոսկվայում գեյ-շքերթն արգելելու անօրինականությունը: Եվ գեյ-առաջամարտիկ Ալեքսեևը հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները վճարել են դատարանի նշանակած փոխհատուցումը: Բայց դա չի գոհացնում նրանց, որովհետև` «չեն կատարել դատավորների շարադրած վճիռը` իրավական տեսակետից» (BBCRussiΖn.coΗ):