ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է


 

Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, նշանակում է` եկել է արդեն ժամանակը` նախապատրաստվելու նախագահական ընտրություններին: Եվ ոմանք արդեն նախապատրաստվում են: Նրանցից մեկն էլ «Նոր ժամանակներ» երևութական կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է, ով հերթական անգամ հյուրախաղերի է եկել Հայաստան և հայտարարում է, որ իր թեկնածությունն է առաջադրելու նախագահական ընտրություններում: Նշենք, որ շատերն արդեն ուրախացել են` տեղեկանալով այս մասին, որովհետև Արամ Կարապետյանը միշտ ապահովում է ընտրարշավների «կլոունադային» կողմը` կատարելով զվարճացնող-մեդիատորի դեր: Մեր հանրությունը մեդիտացիայի կարիք ունի, ուստի Արամ Կարապետյանն էլ հանդես է գալիս այդ դերով` այսպես ընտրություններին բերելով խայտաբղետ երանգ:

Թե ի՞նչ նոր կարգախոսով հանդես կգա «համաշխարհային հեղափոխության առաջնորդն» ու կրեմլյան բոլոր գաղտնիքների «մառանապետը»` չգիտենք, բայց համոզված ենք, որ այս անգամ այլևս Փարաքարը չի փակի, քանի որ այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, կյանքի է կոչվում նաև նոր երկաթուղին: Գուցե Արամ Կարապետյանը Բագրատաշե՞նը փակի կամ էլ Բավրա՞ն: