ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿՎԵՐՑՆԻ ՄԱՆԴԱՏԸ


 

Օրերս Գյումրու քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը հայտարարություն էր տարածել, թե քաղաքապետի պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և Վարդան Ղուկասյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում: Սակայն մեր իրազեկ աղբյուրները պնդում են, որ Գյումրու քաղաքապետն ընտրված լինելով ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ցուցակով` վերցնելու է մանդատը, որովհետև այսպիսի քաղաքական որոշում է կայացվել: Ուրեմն, Գյումրիում կլինեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ն կպաշտպանի Արման Սահակյանի թեկնածությունը: Հնարավոր է, որ նա լինի առանց այլընտրանքի թեկնածու, քանզի հազիվ թե ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը թեկնածուներ առաջադրեն: Իր թեկնածությունը չի առաջադրի նաև Սուքիաս Ավետիսյանը, ում խոստացվել է մարզպետի պաշտոնը, եթե, իհարկե, որոշում կայացվի Աշոտ Գիզիրյանի պաշտոնանկության մասին: Չի բացառվում, իհարկե, որ առաջադրվի օրերս ՀԱԿ-ը լքած գնդապետ Աշոտ Զաքարյանը, ով ունի իրեն նվիրված ընտրազանգված: Ինչևէ, երկու օր հետո` մայիսի 20-ին, ինչպես հայտարարել է Գալուստ Սահակյանը, ամեն ինչ պարզ ու հստակ կլինի: