ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է


 

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը համաձայնության են եկել նոր կառավարության ձևավորման հարցում: Ըստ էության, կառավարության կազմը լուրջ փոփոխություններ չի կրի: Իրենց պաշտոնները կպահպանեն ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Արթուր Գրիգորյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Եթե մինչև վերջերս խոսվում էր, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշանակվելու է ԿԳ նախարար, ապա այժմ հստակվել է, որ ամենայն հավանականությամբ նա ստանձնելու է ԱԺ փոխխոսնակի պարտակա-նությունները: ԲՀԿ-ն կփոխի նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին: Տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի գործառույթներն ու պաշտոնները կտարանջատվեն: Կտարանջատվեն նաև հարկային և մաքսային մարմինները: Ավելացնենք, որ բնապահպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի և կապի նախարարինը` Գագիկ Բեգլարյանը:ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է