ԳՐԵԹԵ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ


 

Թիվ 33 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանը գրեթե սկանդալային հայտարարություն է արել: Ըստ նրա` այս ընտրատարածքում տեղի է ունեցել «ինքնատիպ» առևտուր: «Ժառանգությունը» մեծամասնական ընտրակարգով պաշտպանել է ՕԵԿ թեկնածու Մարգարյան Հովհաննեսին և կուսակիցներին կոչ է արել ձայն տալ նրա օգտին: Ի դեպ, ՕԵԿ-ի որոշ ներկայացուցիչների համար սա արդեն «բնավորություն» է դարձել: 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՕԵԿ ղեկավարներից մեկը` Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքում աշխատում էր ոչ թե իր կուսակցության, այլ` ԲՀԿ-ի համար: Հետևաբար կարելի է ասել, որ «լավագույն ավանդույթները շարունակվում են»: Այս հայտարարության «բացառիկությունն» այն է, որ «Ժառանգությունն» իրեն համարելով ընդդիմադիր` ձայն է տվել ՕԵԿ-ի թեկնածուին, իսկ ՕԵԿ-նը կարող էր նաև խորհրդարան չմտնել: