10 միլիարդ` Աֆղանստանում


Նահանգները շուրջ 10 միլիարդ դոլար օգնություն է հատկացրել Աֆղանստանին. հաղորդելով այս մասին, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ասել է. ¬ Այդ գումարը մենք մտադիր ենք հատկացնել երկու տարվա ընթացքում£ Սա վկայում է, որ ԱՄՆ¬ը հոգ է տանում ոչ միայն Աֆղանստանի բնակչության, ոչ միայն անվտանգության, այլև նրանց բարեկեցության, միաժամանակ նաև նրանց կառավարության գործունեության համար£ Այս Ռայսը կատարել է Փարիզ մեկնելուց առաջ, ուր հրավիրված ավելի քան 60 երկրների և միջազգային 15 կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկելու էին աֆղանստանցիներին օժանդակելու միջոցները և երկրի զարգացմանը նպաստելու ու անվտանգությունն ուժեղացնելու մարտավարությունը£ 165 միլիոն երեխաներ շահագործվում են Աշխարհի 34 երկրներում 5¬ից 14 տարեկան 165 միլիոն երեխայի ստիպում են աշխատել£ Այս մասին խոսվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցում£ Ընդ որում` երեխաների շահագործման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում£