«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԶԱՅՐԱՑՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ...


Ղարաբաղի հետ հարաբերություններով` որպես վրեժ մեր արևմտամետ կողմնորոշման» Արտաքին քաղաքական հարցերով Ադրբեջանի նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն ընդհանրապես լավատես չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում£ Նույնիսկ հուլիսի 3-4¬ը Ադրբեջան կատարելիք ՌԴ նախագահի այցը, նրա համոզմամբ, բեկումնային չի կարող լինել£ Ավելին, նրա համոզմամբ` - Ադրբեջանից հետո Մեդվեդևը մեկնելու է Թուրքմենստան£ Ռուսաստանին գազազեցնում է, որ Ադրբեջանը պահպանում է իր արևմտամետ կողմնորոշումը, իսկ Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակ ցությունն ավելի է ամրապնդվում. Մոսկվայում զգում են, որ դա ավարտվելու է Դաշինք մեր մուտքով£ Բացի այդ, Ռուսաստանը կատաղած է Ադրբեջանի դեմ` որ նա համաձայնել է մասնակցել Ռուսաստանի տարածքը շրջանցող Nabucca գազամուղին£ Ինչպես գիտեք` Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել էր իրեն տալ իր ամբողջ գազը, բայց Ադրբեջանը հրաժարվել էր£ Թուրքմենստանի նախագահը նույնպես, չընդունելով «Գազարդի» ղեկավար Միլլերին, ցուցադրեց, որ Աշխաբադը Բաքվի հետ մասնակցելու է Ռուսաստանը շրջանցող գազի տեղափոխման նախագծին£ Եվ այստեղ ոչնչի չհասնելով` ռուսներն, իհարկե, ձգտելու են ամեն կերպ ցուցադրել իրենց բացասական վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ` օգտագործելով Լեռնային Ղարաբաղը£ Նրանք Ղարաբաղի ու Ռուսաստանի տարբեր քաղաքների միջև համագործակցություն կսկսեն պաշտոնական ու մասնավոր այցեր կիրականացնեն և Ադրբեջանին կսպառնան կոսովյան տարբերակի կրկնությամբ` ԼՂ¬ի անկախության ճանաչմամբ£ Իրատես է քաղաքագետը, թե` ոչ, այս պարագայում էական չէ£ Սակայն «իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է» քինախնդիր «սկզբունքայնությունը» ոչ մի պահի չի լքում տխրահռչակ մեր հարևաններին, եթե նույնիսկ արտահայտվողը ՆԱԽԿԻՆ պաշտոնյա է, միևնույնն է, պետության վարած քաղաքականությունը չեն «խոտանում»` մանավանդ երբ խնդիրը պետական շահերին է վերաբերում£ Ահավասիկ. ¬ Միանգամից ասեմ, որ Ռուսաստանն Ամերիկա չէ և Լեռնային Ղարաբաղին չի կարող անկախություն շնորհել` ինչպես Կոսովոյին£ Որովհետև Կոսովոն Եվրախորհուրդ ու ՆԱՏՕ է գնում և այդ ճանապարհով օգնություն կստանա ամենահզոր տերությունից` ԱՄՆ¬ից£ Իսկ Ռուսաստանը ոչինչ չի կարող անել ո°չ Հայաստանի, ո°չ Ղարաբաղի համար£ Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի այն նկատառումին, թե Ռուսաստանի ինչի՞ն է պետք` Վրաստանից հետո նոր թշնամիներ «վաստակել»` հասնելով Ղարաբաղի անջատողական վարչակարգի ճանաչմանը, Գուլուզադեն պատասխանել է. ¬ Ռուսաստանն այդ քայլին չի դիմի. նա կսպառնա մեզ, բայց դա չի նշանակում, թե նա երբևէ կճանաչի (ԼՂ անկախությունը-խմբ.)£ Մոսկվան կփորձի խաղարկել այդ գործոնը և քաղաքական ճնշում գործադրել Ադրբեջանի ղեկավարության վրա£ Բայց վերջինս բավականաչափ ինքնավստահ է և տեղի չի տա այդ ճնշումներին£ Քաղաքագետն, ի դեպ, իրենց երկիր ամերիկացիների մուտքով ոգևորված, արդեն «մատ է թափ տալիս» ռուսների դեմ£ Պնդելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պետերբուրգյան հանդիպումից ակնկալիքներ չեն էլ եղել, Գուլուզադեն մասնավորեցրել է. - Այդ հանդիպումը ոչինչ չէր էլ տալու, որովհետև Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ամբողջովին գտնվում են Ռուսաստանի թելադրանքների ներքո£ Ռուսական կողմին ես ժամանակին նախազգուշացրել եմ, որ Ռուսաստանը շատ մեծ սխալ է թույլ տվել` 1994-95 թթ. հրաժարվելով կարգավորել այդ հակամարտությունը, հրաժարվելով գրավյալ տարածքներից դուրս բերել հայկական զորքերը (՞¬խմբ.) և ադրբեջանցի փախստականներին վերադարձնել իրենց` դեռևս տաք տները£ Ռուսաստանը մեծ սխալ է թույլ տվել, քանի որ ամերիկացիների գալով` նա շատ բան կկորցնի£ Ռազմական փորձագետն ավելի ռազմատենչ է Ճանաչված ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը ոչ միայն չի հերքել, այլև հիմնավորել է այն լուրերը, որ Ադրբեջանը մտադիր է Իսրայելից գնել տասը հետախուզական անօդաչու թռչող Hermes-450 սարք£ ¬ Երկիրը, որի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է թշնամուց և որի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե մեր ժողովուրդը երբեք չի հաշտվի այդ իրավիճակի հետ` թռչող այդ սարքերը գնելը վաղվա գործ չէ. դա դեռ երեկ պիտի արվեր£ Ավա¯ղ, բայց հավանաբար հարկ է°ր, որ մեր հարևան և ոչ պակաս հարուստ Վրաստանը սկսեր նման սարքերի արտադրանքը£ Մեր ունեցած տվյալներով` այդ սարքերից յուրաքանչյուրն արժե 20-25 մլն դոլար£ Մնում է միայն պաթոսով նկատել` լավ է ուշ, քան` երբեք£ Այս կապակցությամբ տեղին է նշել, որ դեռ մի քանի տարի առաջ հայրենի գիտության ակադեմիայի ինժեներներից մեկը պաշտպանական գերատեսչությանն առաջարկում է ստեղծել թռչող սարքեր, որոնք ունակ կլինեին թռիչքներ կատարել հայերի կողմից զավթված ԼՂ¬ի վրայով£ Բայց այն ժամանակ նման առաջարկները լսող չկար` չնայած մեր հայրենակցի առաջարկությունն անհամեմատ էժան կարժենար£ Պիտանի՞ են թռչող սարքերը տարածաշրջանի համար, և չկա՞ վտանգ, որ դրանք կոչնչացվեն հայկական հակաօդայինների կողմից£ Ադրբեջանցի փորձագետն իրատես է, իհարկե, բայց նաև իր հայրենակիցներին հուսահատեցնել չի ուզում, հավանաբար. ¬ Ընդհանուր առմամբ` դրանք խիստ պիտանի են£ Մանավորապես` դրանք գործում են 100 կմ շառավղով և օդում կարող են մնալ մինչև 20 ժամ£ Օգտակար կլիներ անօդաչու թռչող սարքերն օգտագործել Ֆիզուլիի և Աղդամի ուղղությամբ£ Նմանատիպ տեխնիկան կառավարող մասնագետներ պատրաստվում են ՀՕՊ¬ում և հետախուզությունում£ Իմ ունեցած տվյալներով մենք ունենք այդպիսի մասնագետներ£ …Սխալ կլիներ բացառել հայկական կողմից դրանց ոչնչացումը ու նաև առասպել դարձնել Հակաօդային պաշտպանության տվյալները£ Չարժե նաև թերագնահատել հայկական ՀՕՊ¬ի անվտանգության մակարդակը£ Առավել ևս, որ Հայաստանն ունի այնպիսի «ղեկավար ֆորպուստ», ինչպիսին Ռուսաստանն է, որն հավանաբար ուժերը ներածին չափ կօգնի` ոչնչացնելու այդ սարքերը£ Ահա թե ինչու` անօդաչու թռչող սարքեր գնելու դեպքում պետք է ծայրահեղ ուշադիր լինենք և անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք չխփվեն առաջին իսկ թռիչքներից հետո£ ¬ Ի՞նչ եք կարծում` երբ է հարկավոր սկսել ԱԹՍ¬երի թռիչքը Ադրբեջանի գրավյալ տարածքներում,¬ հարցին Ուզեիր Ջաֆարովը պատասխանել է. ¬ Որքան շուտ` այնքան լավ£ Քանի որ Ադրբեջանի զավթված տարածքները վերահսկող հայկական զինված ուժերի ներկա վիճակի մասին ցանկացած լրատվություն կարող է իսկապես անգին լինել` մարտական գործողություններ սկսելու գործում£