Նախ` ինքներս ճանաչենք մեզ


«Էդգար Շահին եւ Տիգրան Փոլատ բացառիկ արժէք ունին մեզ համար, որովհետեւ փորագրչութեան նրբարուեստ ճիւղը անոնք մշակած են ու հասցուցած գեղագիտական գնահատուած բարձրութեան»£ Ռաֆայել ՇԻՇՄԱՆՅԱՆ 25 հազարից ավելի գեղարվեստի նմուշներ են ապաստան գտել Ազգային պատկերասրահի պահոցներում£ Անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը ստեղծված այլաժանր, տարարվեստ ստեղծագործություններ£ Անկախ շենքի թվացյալ տարողունակությունից, մշտական ցուցադրությամբ հնարավոր է ներկայացնել գանձարանի պարունակության 10 տոկոսը միայն£ Մնացած մասը, իհարկե, չի մատնվում մոռացության£ Երկարատև ուսումնասիրություններով բացահայտվում է դրա մշակութային արժեքը, խմբավորվում ու ամբողջացվում աշխատակիցների մանրազնին քննությամբ£ Եվ ժամանակ առ ժամանակ հիմք ծառայում նոր ցուցահանդեսների համար, որոնց բազմազան առատությունից դժգոհելու տեղիք չունի արվեստասեր հասարակությունը£ Ֆրանսահայ նկարիչ Տիգրան Փոլադի (1874-1950) հիշատակին նվիրված նորաբաց ցուցահանդեսն իր նշանակությամբ առանձնահատուկ է£ Պատկերազարդման ուրույն վարպետությամբ XIX դարի փարիզյան աստղաբույլում հաստատված հայազգի այս համեստ լուսատուն առաջին անգամ է իր ստեղծագործություններով ներկայանում Հայաստանի մշակութասեր լայն շրջաններին£ Ինքնաճանաչման այս բացառիկ հնարավորության հեղինակը պատկերասրահի փորագրության ենթաբաժնի վարիչ Նունե Թադևոսյանն է£ Խորամուխ լինելով 1957¬ին նվիրատվությունների շնորհիվ կազմավորված Փոլադի ֆոնդում` նա հնարավորինս թոթափել է անհայտության փոշեծածկույթը Ալեքսանդրիայում ծնված և 20-ամյա հասակում Փարիզում հաստատված ու Ժուլյենի գեղարվեստի ակադեմիայում մասնագիտական հմտություններ ստանալուց հետո Ֆրանսիայի մշակութային կյանքում բազմաժանր գրաֆիկական գործերով մնայուն տեղ գրաված արվեստագետի թողած ժառանգության վրայից£ «Լա Սիմեզ» ֆրանսիական գրաֆիկական ընկերության ամենամյա ցուցահանդեսներում ներկայացրած դիմանկարներով, բնանկարներով, կանանց մերկ ֆիգուրներով Էդգար Շահինի աշակերտը շուտով ճանաչում է գտել իր նուրբ դիտողունակությամբ, խաղաղ ու երազկոտ գծագրության արտահայտչականությամբ£ Մասնակցելով զարգացման լայն թափ առած տպագրական գրաֆիկայի մրցույթներին` հավատ է ներշնչում իր նրբախույզ տաղանդի նկատմամբ£ Եվ արժանանում բացառիկ պատվի` նկարազարդել Լաֆոնտենի առականին£ Շեղվելով հրապարակի վրա եղած հայտնի ոճամտածողությունից` Փոլադը, առակների կենսափիլիսոփայության խորը ըմբռնումով, ստեղծում է 70 նրբաճաշակ ու ներհուն պատկերներ£ Հրաժարվելով կենդանակերպ արտահայտ չամիջոցներից` մարդկային ֆիգուրների` սևով ու սպիտակով կենդանի գունագեղությամբ օժտված կոմպոզիցիաներում ցայտուն ու մանրակրկիտ մատուցելով առարկաների ենթատեքստերը£ Շրջում ես «Լաֆոնտենի առակները» և «Խաչի ճանապարհը» (սյուիտ) շարքերից կազմված մեկընդմեջ հաջորդականությամբ ցուցահանդեսում, թերթում Փոլադի մասին ամբողջական պատկերացում տվող նոր հրատարակված ալբոմը£ Ներթափանցում փոքրածավալ նկարազարդումների ու Հիսուսի երկրային կյանքի վերջին դրվագները պատկերող 14 մեծադիր օֆորտների իմաստային խորքերը£ Գրեթե բոլոր աշխատանքներն ակնածանք են ներշնչում Փոլադի գրահմուտ յուրահմա արվեստի նկատմամբ£ «Քահանան և հանգուցյալը», «Արջն ու պարտեզի սիրահարը», «Ծեր կատուն ու ջահել մուկը», «Ոսկի հավկիթ ածող հավը»… Բոլորը£ Հայացքդ ինքնաբուխ գամվում է Մեծ եղեռնի թեմային անուղղակիորեն առնչվող խաչելության ճանապարհին Հիսուսի զգացողությունների նրբարվեստ արտահայտությունների վրա£ Եվ աննկատ ներգրավվում ես Փոլադի գեղարվեստի աշխարհում, հարստանում նրա պարզ ու խորունկ տաղանդի ներգործությամբ£ Սրտապնդվում ես, որ ուսուցչի հետ միասին պահպանելով եզակի ժանրը` Փոլադն իրականում անհետ չի կորչել պատմության վարագույրի հետևում` շարունակություն գտնելով Կոջոյանի, Սարյանի, Արուտչյանի բարձրարվեստ նկարազարդումներում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ