Ընդդեմ ռուսական «մաֆիայի»


Իսպանիայի ոստիկանության կողմից երկրի մի քանի քաղաքներում կատարված ձերբակալությունների արդյունքում կալանվել է 20 մարդ: Նախնական վարկածներով նրանք ռուսական, մասնավորապես «Տամբովյան հանցագործ խմբի» անդամներն են: Առգրավվել է 200 հազար եվրո կանխիկ գումար, 23 ավտոմեքենա, զբոսանավեր, զենք և արվեստի գործեր: Միաժամանակ սառեցվել են կալանվածների բանկային հաշիվները: Ինչպես հաղորդում է ՀԼԸ «ծՏՉՏրՑՌ»-ն, նրանք մեղադրվում են փողերի լվացման, զենքի մաքսանենգության և պատվիրված սպանությունների մեջ: