Ձևավորել օրենքին ենթարկվելու ավանդույթ


Պաշտպանության նախարարի վարչական ապարատի վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Արմեն ՍԱՀԱԿՅԱՆԸ անկաշկանդ ու հետաքրքիր զրուցակից է, նա կարողանում է ստեղծել ջերմ ու անմիջական մթնոլորտ, անկեղծանում է, պատմում է տպավորիչ£ Զրույցի ընթացքում ամբողջանում է հայրենիքին ու պետականությանը նվիրված, օրինավոր քաղաքացու կերպարը£ Խստաբարո, կարգապահ, սկզբունքային զինվորականը միևնույն ժամանակ ավանդապաշտ է, զգայուն, կարեկից£ Նա թողնում է բազմակողմանի զարգացած մարդու տպավորություն£ ¬ Վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի դերն այսօր էլ ավելի է կարևորվում, քանի որ պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանը հավաստել է բանակում առկա անօրինականության ու հանցավոր դրսևորումների դեմ անզիջում պայքար մղելու իր հաստատակամությունը£ Բայց նախքան հանձնաժողովի գործունեությանն ու ծրագրերին անդրադառնալը, կցանկանայի, որ մի փոքր պատմեք Ձեր մասին£ Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ է ղեկավարում պաշտպանական կառույցի վերստուգումն ու վերահսկումը£ ¬ Ես ծնվել եմ Երևանում, ծագումով Ախալցխայի Փոքր Պամաջ գյուղից եմ£ Մանկությանս ամենավառ հիշողությունները կապված են այդ գյուղի հետ, երբ ամառային արձակուրդս անցկացնում էի Գրիգոր պապիս տանը, չափչփում էի անտառներն ու ձորերը, ծառից ծառ թռչելով` սկյուռ էի բռնում, ինքնաշեն սանձով էշ էի քշում, հորաքրոջս հետ խնոցի էի հարում, յայլաներում արածեցնում էի կովերին, որս էի անում հորս հետ, իսկ երեկոյան քերծված ծնկներով, պլոկված քթով, ցեխոտ, թրքոտ վերադառնում էի տուն ու լսում Գրիգոր պապիս զրույցները£ Նա Հայրենական պատերազմի մասնակից էր, հետո որպես ժողովրդի թշնամի` աքսորվել էր£ Ասում էր` «Ձագս, էդ Լենին հեչ բան է, մեր հողեր հետ պիտի բերենք»£ Նա Ծղարթբիլայից երևացող մեր արևմտյան հողերն էր ցույց տալիս, նշում բոլոր շեների անունները£ Հետո իրար հետ հայրենասիրական երգեր էինք երգում` Ի զեն հայեր, ի սուր և° ի հրացան, Տաջկահայաստանից հնչում էր մի ձայն… Այդ տարիների ջերմությունը, տպավորությունները, ապրումները միշտ մնացին իմ հոգում, ավելին` ինձ կապեցին հայրենի հողին, բնությանը£ Ես այսօր մեծ բավականությամբ հող եմ մշակում, ծառ եմ տնկում, խնամում եմ£ Իմ մանկության կենտրոնական դեմքը հայրս էր£ Նա շատ օրինավոր, բծախնդիր ու խիստ մարդ էր£ Միակ մարդը, որից վախենում էի£ Նա ստիպում էր անթերի լինել բոլոր հարաբերություններում£ Ինձ երբեք երես չէր տալիս, չէր գուրգուրում, մարզում էր, աշխատեցնում£ Մեր տան շինարարության ժամանակ ես հավասար աշխատել եմ բանվորների հետ£ Իսկ երբ որևէ սխալ էի թույլ տալիս, գոտիով ծեծում էր ինձ£ Ես աշխույժ տղա էի, սիրում էի զանազան արկածներ, ծեծկռտուքներ կազմակերպել, փախչել դասերից£ Երբ դպրոցն ավարտում էի, հայրս եկավ տնօրենի մոտ և ասաց, որ բուհ ընդունվելու համար ինձ գովասանագրեր են պետք մի քանի առարկաներից£ Տնօրենը բացեց մատյանը. հինգեր ու բացականեր էին£ Այդ օրը ես դաժան ծեծ կերա£ Մի հատկանշական դրվագ էլ պատմեմ. Վայքում և հետագայում Քելբաջարում ծառայությունը 90¬ականների կեսերին բավական դժվար էր, ու ես խնդրեցի հորս միջնորդել, որ ինձ տեղափոխեն Երևան£ Հայրս հանգիստ պատասխանեց. «Տղա ջան, որ քեզ տեղափոխեն, մեկը պետք է նշանակվի՞ այդ պաշտոնին, դե ուրեմն ծառայի, ումի՞ց ես ավել»£ Ու թեման փակվեց£ Հիմա ես երախտապարտ եմ հորս, որ ինձ սովորեցրեց ուժեղ լինել, չվախենալ դժվարություններից ու դրանք միայնակ հաղթահարելու պարտավորությունից£ Ի վերջո, հայրս մանկավարժ էր և գիտեր, թե ինչպես պետք է դաստիարակել ապագա տղամարդուն£ Ես շատ գծեր եմ ժառանգել նաև մորիցս£ Նա բանասեր է, դասավանդում է մանկավարժական համալսարանում£ Զգացմունքային է, ներող, մեղմ£ Մեր ազգուտակը պաշտում է մորս, նրան բոլորն են սիրում£ Ես շատ կարեկից մարդ եմ, թույլերի պաշտպան, հավատում եմ մարդկանց, վստահում£ Ու այս հատկանիշներիս համար մորս եմ պարտական£ ¬ Ձեր կենսագրությունը թերթելիս տեսա, որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի իրավագիտության բաժինը ավարտելուց հետո սովորել եք ՊՆ բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի իրավաբանական բաժնում և այն ավարտել եք գերազանցությամբ£ Ցանկանում էիք պաշպանության համակարգո՞ւմ ծառայել£ ¬ Իմ ուսանողական ընկերներից շատերը դիմեցին ռազմական ուսումնարան£ մենք հասկանում էինք, որ բանակին զինվորական իրավաբաններ են պետք և ցանկանում էինք օգտակար լինել նորակազմ զինված ուժերին£ Ռազմական կրթօջախում սովորելու տարիները իսկական դպրոց էին ինձ համար և ոչ միայն մասնագիտական գիտելիքներ տվեցին, այլ ձևավորեցին այն բարոյահո գեբանական¬կամային հատկանիշները, որոնք անհրաժեշտ են սպա դառնալու համար£ ¬ Այն, որ Դուք զինվորական ծառայությունն սկսել եք Վայքի զորամասում, եղել եք կրտսեր հրամանատար, օգնո՞ւմ է Ձեր այսօրվա ծառայությանը£ ¬ Մեծապես£ Ես զորքերը գիտեմ ներսից, շփվել եմ զինվոր հետ, գիտեմ նրա հոգեբանությունը, տիրապետում եմ զինվորի հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցելու առանձնահատկութ յուններին, ծանոթ եմ մեր ազգային հոգեկերտվածքով պայմանավորված նրբություններին£ Այսինքն` տեսական գիտելիքները զուգակցել եմ գործնական փորձառության հետ£ Օրինակ` ես հասկացել եմ և կարող եմ միանշանակ բանաձևել, որ կրտսեր հրամանատարի հաջողության գրավականը նրա սրտացավությունն է զինվորի հանդեպ և հետևողական հսկողությունը£ Մի դեպք պատմեմ. զորամասի հրամանատարը հրամայեց գնալ Ելփինի և Խաչիկի դիրքեր` մարտական հերթափոխի£ Հունվար ամիսն էր, մետրուկես ձյուն էր դրել£ «Ուրալով» 15 զինվորների հետ բարձրանում էինք դիրքեր£ Ճանապարհին վարորդը հայտարարեց, որ վառելիքը վերջացել է£ Կապի միջոց գտնելու և ահազանգելու համար հարկավոր էր առնվազն երկու ժամ քայլել մինչև գոտկատեղդ հասնող ձյուների միջով£ Ես կարող էի ուղարկել մի քանի զինվորի և մնացած զինվորների հետ մեքենայի մեջ սպասել նրանց, դա կլիներ միանգամայն օրինական, բայց խղճի օրենքը այլ բան էր հուշում£ Տեղում մնացածներից մեկին կարգելով ավագ` երկու զինվորների հետ ճանապարհ ընկա£ Ճանապարհին ցրտահարվեցի, հիվանդացա թոքաբորբով, մինչ օրս առողջական խնդիրներ ունեմ, սակայն հիմա էլ նույնը կանեի, որովհետև դա ճիշտ որոշում էր£ ¬ Կցանկանայի, որ պատմեիք նաև Ձեր այսօրվա ընտանիքի մասին£ ¬ Կինս զինվորական բժշկուհի է, կապիտան£ Երբեմն ինձ հարցնում են` դժվար չէ՞ ապրել զինվորական կնոջ հետ£ Ես պատասխանում եմ, որ, ընդհակառակը, չափազանց հեշտ է, որովհետև նա գիտի, որ պարտավոր է ճշտորեն կատարել հրամանը£ Ես կոչումով բարձր եմ, հրամայում եմ, և նա անշեղորեն կատարում է£ Երկու երեխա ունեմ£ Տղայիս` Գրիգորին (պապիս անունն եմ դրել) շատ եմ սիրում, բայց երես տալ չեմ կարողանում£ Երևի այդ հատկությունը հորիցս է անցել ինձ, մի տեսակ տղայիս մեջ տղամարդ եմ տեսնում, իսկ տղամարդուն ի՞նչ համբուրես, գուրգուրես£ Սովորեցնում եմ, որ չխուսափի ֆիզիկական աշխատանքից, մարզվի£ Իսկ դստերս` Նատալիին, ընդհակառակը, երես չտալ չեմ կարողանում, սիրում եմ, խաղում հետը, գժություններ ենք անում, հրճվում ենք£ Ես ու կինս ամեն ինչ անում ենք, որ երեխաներին ճիշտ դաստիարակենք£ Երբ հայրս ներս էր մտնում, ես ու քույրս ոտքի էինք կանգնում£ Նույնը իմ տղան ու աղջիկն են անում£ 7-ամյա որդիս օրն սկսում է Օրհներգը երգելով, ու եթե ես ոտքի չեմ կանգնում, դիտողություն է անում£ Քնելուց առաջ տերունական աղոթքն են ասում£ Ուզում եմ, որ երեխաներս առաքինի, ավանդապաշտ, հայրենասեր ու օրինավոր լինեն£ ¬ Պարոն Սահակյան, Ձեր հանձնաժողովի ստուգումների արդյունքում ի՞նչ թերացումներ ու անօրինականություններ են հայտնաբերվել զորքերում և ի՞նչ ձեռքբերումներ կան£ ¬ Բանակ է եկել զինվորական կրթությամբ սպաների նոր սերունդ, որը տիրապետում է իր մասնագիտությանը, յուրացրել է կանոնավոր բանակին հարիր փոխհարաբերությունների մշակույթը, պատրաստակամ է հարգել բանակային օրենսդրությունը£ Ենթակաների հետ փոխհարաբերությունները կառուցել փոխհարգանքի, փոխվստահության հողի վրա և, որ ամենակարևորն է, չոտնահարել զինվորին£ Բանակային հարաբերությունների և կարգապահության կատարելագործումը զորքերում, ըստ իս, վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումն է£ Զինվորը ուտում է միջազգային չափանիշներին համապատասխան սնունդ, որը հիմնականում հասնում է հասցեատիրոջը£ Մեր ստուգայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել` կապված պետական ունեցվածքի պահպանության հետ£ Օրինակ, արձանագրել ենք վառելիքի պակասորդ կամ հայտանաբերել ենք զգալի քանակությամբ փչացած կարտոֆիլ£ Բոլոր դեպքում գործերին ընթացք է տրվել, մեղավորները ենթարկվել են պատասխանատվության, պետության պատճառած վնասը վերականգնվել միջամտությամբ£ ¬ Դուք անձամբ մասնակցում եք պաշտպանության նախարարի ընդունելությունների, Ձեր ղեկավարած կառույցը զբաղվում է քաղաքացիներից և զինծառայողներից ստացված դիմում-բողոք ներով£ Ինչի՞ց են ավելի հաճախ դժգոհում մեր հայրենակիցները£ ¬ Մեծ թիվ են կազմում Արցախյան պատերազմի մասնակիցներից և զոհվածների հարազատներից ստացված դիմումները£ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հատուկ ուշադրություն է դարձնում հասարակության այդ շերտի խնդիրներին, համարելով, որ դրանք սոցիալականից զատ ունեն բարոյական հնչերանգ£ Լուծվում են նրանց բնակարանային, առողջական, կրթական և մյուս սոցիալական խնդիրները£ Համաձայն կառավարության որոշման և նախագահի հրամանագրի` տրամադրվում է դրամական օգնություն և իրավաբանական աջակցություն£ Զինվորների ծնողների դիմում-բողոքները մեծ մասամբ վերաբերում են անօրինական զորակոչին և զինվորների առողջական խնդիրներին£ Յուրաքանչյուր դիմում համակողմանի քննարկվում է և ուսումնասիրվում£ Անհրաժեշտության դեպքում ռազմաբժշկական հանձնաժողովը իրականացնում է լրացուցիչ բուժզննում£ Հանդիպում են դիմումներ` կապված զինվորի ծառայության վայրը փոխելու հետ, դրանք պայմանավորված են ծնողների սոցիալական, առողջական խնդիրներով կամ տվյալ զորամասում զինվորների միջանձնային փոխհարաբերություններով: եթե դիմումները հիմնավորված են, բավարարվում են£ ¬ Որո՞նք են այսօր բանակի ներքին քաղաքականության գերակայությունները£ ¬ Անհրաժեշտ է բանակում ձևավորել ամուր օրինականություն, օրենքին ենթարկվելու ավանդույթ և կարգապահություն£ Հաջորդը անձնակազմին ազգային գաղափարախոսությամբ ու ազգային արժեհամակարգով դաստիարակելու խնդիրն է, ինչը, ըստ իս, պետք է լինի շարունակական,սկսվի հանրակրթական դպրոցից, շարունակվի մյուս կրթօջախներում և դառնա ազգային կրթադաստիա րակչական համակարգի առանցքը£

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ