Նորաստեղծ հանձնաժողովներում կնախագահեն ՕԵԿ-ականները


Երեկ ԱԺ արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նորաստեղծ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել պատգամավոր Հովհաննես Մարգարյանը : Իսկ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Խաչիկ Հարությունյանը: Երկուսն էլ` «Օրինաց երկիր» կուսակցությունից: