«Ավտարիտետ»-ը


Երկարատև բացակայությունից հետո խորհրդարան էր եկել պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ 2007 թ. սեպտեմբերի 26-ին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի խաղատանը երկու անձինք հարձակվել էին պատգամավորի վրա, դանակահարել էին, հետո էլ կրակել նրա ուղղությամբ: Զարմանալի «զուգադիպությամբ» դրանից ամիսներ առաջ էլ մոսկովյան մեկ այլ խաղատանն էլ պատգամավորը նմանատիպ պատմության մեջ էր ընկել (բավական մեծ գումար էր տանուլ տվել և չէր ցանկացել վճարել): «Ավանգարդի » հարցին , թե ի՞նչու է ամեն անգամ ինքը հայտնվում նման իրավիճակներում Տ. Արզաքանցյանը պատասխանեց. -Որովհետև ավտարիտետ ունեմ… Երանի չունենար: