ԵՐՐՈՐԴ ՈՒԺ. անհրաժե՞շտ է արդյոք


1. Մեր քաղաքական դաշտում օրախնդի՞ր է երրորդ ուժի անհրաժեշտությունը£ 2. Արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ՞£ 3. Մեր իրականության մեջ ո՞ւմ եք տեսնում հավասարակշռող այդ ուժի դերում£ 4. Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ հունիսի 20¬ի հանրահավաքը և որքանո՞վ է դա անհրաժեշտ£1. Մեր քաղաքական դաշտում օրախնդի՞ր է երրորդ ուժի անհրաժեշտությունը£ 2. Արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ՞£ 3. Մեր իրականության մեջ ո՞ւմ եք տեսնում հավասարակշռող այդ ուժի դերում£ 4. Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ հունիսի 20¬ի հանրահավաքը և որքանո՞վ է դա անհրաժեշտ£ Մեր զրուցակիցներն են ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ և ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման ՄԵԼԻՔՅԱՆԸ£ Ըստ ԱԻՄ առաջնորդի` 1. - Դրա մասին շատ են խոսում£ Ըստ էության 3¬րդ, 4¬րդ, 5¬րդ ուժեր կան£ Ի դեպ, երկխոսության կոչերը հակասում են ժողովրդավարությանը, որովհետև ժողովուրդը ընտրությամբ կարող է իր տեսակետն արտահայտել£ Քեզ կոչ են անում արհամարհել ժողովրդի տեսակետը և ժողովրդի լեզվով ասած` բարիշել իրար հետ£ Այսօր մեկ կոսմետիկ քայլ, վաղը` մյուսը£ Չէ՞ որ կա հիմնարար ճանապարհը£ Դիցուք` ընտանիքի օրինակով. եթե ընտանիքը բնականոն կյանքով է ապրում, ամեն ինչ լավ է և լրացուցիչ ինչ¬որ մեկը պետք չէ£ Բայց երբ մեկը հիվանդանում է կամ ընտանիքի անդամները ընդհարվում են, այդտեղ կարճ ժամանակով հայտնվում է երրորդը` բժիշկ կամ ոստիկան և փորձում է բնականոն հունի մեջ դնել ընտանիքի կյանքը£ Այնպես որ` երրորդ ուժի անհրաժեշտությունն էլ չպետք է բացառել 2. - Հիմա ո°չ իշխանություններին, ո°չ ընդդիմությանը ձեռնտու չէ երրորդ ուժի ասպարեզ գալը£ Պետք է շատ հզոր լինի այդ երրորդը, քանի որ մեծ բևեռացում կա£ Սև ու սպիտակի կարգավիճակի պահպանումը ձեռնտու է երկուսին էլ£ Անգամ երրորդ ուժի մասին չխոսելով էլ, ճիշտ է ունենալ այլընտրանք, որը բոլոր թևերի մեջ հայտնված մարդկանց (որոշ դեպքերում մոլորյալների, որոշ դեպքերում` գնվածների) ուղղակի կստիպի մտածել իրենց երեխաների ապագայի մասին£ Այս վիճակը առաջացել է աթոռատենչությունից£ 3. - Եթե գաղափարախոսական իմաստով երրորդ տեսակետ մատուցելու մասին է խոսքը, ահա երրորդ տեսակետը. ես խոսում եմ ժողովրդավարության մասին£ Կարծում եմ, որ Հայաստանում էապես դա կարող է օգնել այսօր` ներկա փուլում£ Այն կարող է դառնալ մի նպատակ, որը ունակ է մեկ հայտարարի բերել իրարամերժ քաղաքական ուժերին£ 4. _ Ո°չ դրական, ոչ էլ բացասական. կյանքը իր հունով գնում է արդեն£ Սերժ Սարգսյանը մի քանի քայլեր արեց, որոնցով ընդլայնեց իր ընդգրկման դաշտը£ Այսինքն, ներգրավեց դաշնակներին, «Օրինաց երկրին», «Բարգավաճ Հայաստանին»£ Հանրահավաքն անհրաժեշտ է նրանց, ովքեր ցույց տալու բան ունեն£ Իհարկե, այն նաև լուրջ վտանգ կարող է լինել, քանզի Հայաստանի ինքնիշխանության համար գաղտնի գործակալական ցանցը առայսօր բացահայտված չէ£ Մենք չգիտենք` իրար հետ ընդհարվող քաղաքական գործիչները, իսկապե՞ս, քաղաքական գործիչներ են, թե՞ գործակալներ£ Մի անգամ պետք է այդ հարցը պարզել, և դրանից հետո կկարողանանք ավելի ազատ իրար հետ հարաբերվել£ Արման Մելիքյանի հավաստմամբ` 1. _ Օրախնդիր է ազգային քաղաքականության առկայությունը£ Ուժերը կարող ենք անվերջ համարակալել, բայց եթե նրանք չեն տարբերվում եղածներից, ի՞նչ իմաստ ունի այդ համարակա լումը£ Մեծ հաշվով, հիմնական պայքարը արևմտյան, հատկապես արևմտաեվրոպական տերությունների և Ռուսաստանի միջև է£ Ու մեր ներքաղաքական թիմերը, ըստ էության, այդ պայքարի տեղական գործիքները դարձան£ Երկրի անվտանգությունն արտաքին և ներքին վտանգներից պահպանող ուժն է պետք£ Այո°, դա օրախնդիր հարց է£ 2. - Այո, այդ պատճառն էլ կա, և դա հիմնավոր պատճառներից մեկն է` քանի դեռ մեր քաղաքական ուժերն իրենց համար հենարան են փնտրում դրսում և փորձում են շահերը ուրիշինի հետ հարմարեցնել£ Որպեսզի իրավիճակը շտկվի, անհրաժեշտ է այս երկխոսություն կոչվածը, որը մերժվում է թե° իշխանության կողմից, որն ասում է. «Դե, ո՞ւմ հետ պետք է երկխոսենք», թե° արմատական ընդդիմության կողմից, որն էլ չի ուզում հանցագործ ռեժիմի հետ երկխոսել` մինչև իր առաջադրած նախապայմանները չկատարվեն£ Ոչ մեկը մեր փոխարեն մեր հարցերը չի լուծելու, և այս տեսանկյունից տաքուկ անկյուն կամ ուժեղ բազուկ փնտրելու կարիք չունենք£ 3. - Այն ուժը, որ հրապարակավ ասում է` տարածքները հանձնման ենթակա չեն£ Այդպիսին մենք դեռ չունենք£ Ես վստահ եմ, որ երբ մեր քաղաքական ուժերը կգան այն եզրակացության, որ ազատագրված տարածքները սակարկության առարկա լինել չեն կարող, մենք կունենանք առաջընթաց` մեր քաղաքական դաշտում երկխոսություն հաստատելու գործում£ 4. ¬ Ես կարծում եմ` հանրահավաքը, այնուամենայնիվ, կկայանա£ Հաշվի առնելով ամառային շրջանը` գտնում եմ, որ այդ հանրահավաքների մասնակիցների քանակը աստիճանաբար կնվազի մինչև աշուն£ Քաղաքական հիմնական զարգացումները կսկսեն աշնանը£ Հետևանքները կարող են տարբեր լինել£ Եթե խաղաղ անցնի հանրահավաքը` առանձնապես ազդեցություն չի գործելու£ Կփորձեն այդ հանրահավաքը վերածել հանրահավաքների շարքի£ Ես կարծում եմ, որ այս անգամ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ դժվար թե ուժ կիրառվի£ Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել£ Ո՞ւմ է անհրաժեշտ. ընդդիմությանը, որպեսզի իր ուժերի ստուգատեսը կատարի£ Իշխանություններին և միջազգային հանրությանը ցույց տա, որ ընդդիմությունը ակտիվ է և պատրաստ է լուրջ գործողությունների£ Հանրահավաքի բուն նպատակը սա է£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ