ԽԱՅՏԱԲՂԵՏ ԿԻՆՈԱՇԽԱՐՀ


1. Երևանյան կինոփառատոնի միջազգային ճանաչումը Զանգվածային լրատվամիջոցների 150 հավատարմագրված ներկայացուցիչների համակարգված տեղեկատվության (մամլո խոսնակ` Նունե Ալեքսանյան) շնորհիվ արդեն ամենքին են հայտնի «Ոսկե ծիրան-2007»¬ի աշխատանքային գերհագեցած առօրյայի ընթացիկ մանրամասները Երևանի փոքր կենտրոնի 13 «Ծիրան»¬ավառ կետերում միաժամանակ անցկացված տարբեր միջոցառումների մասին: Փառատոնի 80¬ից ավելի մասնակիցների ու պատվավոր հյուրերի ամենօրյա եռաստիճան հանդիպումները լրագրողների հետ «Երևան» հյուրանոցում£ Արդի կինոաշխարհի կարևոր դերակատարների (Կլաուս Էդեր, Վլադիմիր Պերսով, Անդրեյ Զվյագինցև, Ջաֆար Փանահի, Լեոս Կարաքս…°) վարպետության դասընթացներն Ազգային պատկերասրահում£ Հայկական կինոյի դասականներ Ֆրունզե Դովլաթյանի և Յուրի Երզնկյանի հոբելյանական սրտառուչ երեկոները: «Ռեժիսորներ առանց սահմանների» հեռանկարային ծրագրի ամբողջացումն Արտգործնախարարությունում: Ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները Ազատության հրապարակում£ 350, ֆիլմերից, տարբեր երկրների բանիմաց խորհրդատուների ներգրավմամբ, ընտրված 45¬ին լիարժեք ծանոթությունը` «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների 5 դահլիճներում միաժամանակ` անմիջական քննարկում ներով առավել տպավորիչ և ուսանելի: Նպատակասլաց բազմազանություն, որի հետապնդած բովանդակային խորիմաստությունը օրեցօր խնամքով լրացվում էր փառատոնի կազմակերպիչների փոխհամաձայնեցված ջանադրությամբ£ Ուրեմն հայերս դեռ ընդունակ ենք կոնկրետ նախաձեռնության շուրջ համախմբվելու և անվերապահորեն, հետևողականորեն կայացնելու£ Պետական աջակցությամբ ու բազմաթիվ հովանավորների բարյացակամ մեկենասությամբ£ Եվ այնպես, որ այդ մասին վկայեն այլազգի պրոֆեսիոնալներն անգամ£ Մեր երիտասարդ կինոփառատոնի կայացման ու միջազգային ճանաչման խոսուն փաստը նրա հիմնադիր նախագահին, կինոբեմադրիչ Հարություն Խաչատրյանին շնորհված «Ամարկորդ» մրցանակն է «Տոնինո Գուեռա» հիմնադրամի կողմից£ 2. Կինոգոբելենի ամենախոսուն դրվագները Իրենց թեմատիկ ընդգրկումներով, գեղարվեստատեխնիկական արտահայտչամիջոցների ներդաշն զուգորդման վարպետությամբ, արդիաշունչ համամարդկային ասելիքի ձևակերպման հստակությամբ փառատոնային կինոգոբելենի վրա մոտ 4 տասնյակ երկրներից ներկայացված կինոպատումներից շահեկանորեն առանձնանում էին` «Ոսկե ծիրան-2007»¬ի փարաջանովյան թալերի մրցանակակիրներ Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» (Անտոնիա Արսլանի` հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված համանուն բարձրարժեք, աղմկահարույց վեպի հիման վրա). Բրյունո Դյումոնի «Ֆլանդրիան» (Ֆրանսիա), Էմանուելե Կրիալեզեի «Նոր աշխարհը» (Իտալիա), Իգոր Ապասյանի «Գրաֆիտի»¬ն և Ալեքսեյ Սոկուրովի «Ալեքսանդրա»¬ն (Ռուսաստան). ֆրանկո-իտալո-բրիտանական համագործակցությամբ ստեղծված «Թագուհին» (բեմ.` Ս. Ֆրիրս). Ջաֆար Փանահիի (Իրան) «Խաղից դուրս»¬ը… Փառատոնի հայտնությունը, ակտիվ մասնակիցներից շատերիս տպավորությամբ, ռուս կինոբեմադրիչ Անդրեյ Զվյագինցևի «Արտաքսում» խաղարկային ժապավենն էր£ Առաջին հայացքից, ձգձգված գեղարվեստական կենցաղագրություն է պատկերանում Ալեքսի (Կոնստանտին Լավրոնենկո) և Վերայի (Մարիա Բոննևի) ամուսնական առօրյայի նկարագրությունը£ Բավական է, որ ամուսինները հասակ առնող, շուրջը կատարվողին յուրովի անաչառ գնահատական տվող իրենց երկու զավակներով արդյունաբերական քաղաքից տեղափոխվեն ավերակված բնության գրկում ծվարած Ալեքսի հայրական տուն, ընտանեկան հովվերգությունը հօդս է ցնդում` վիրահատական դանակի անողոքությամբ վեր հանելով աննկատ խորթացումից ասես ակամա սերված դավաճանության անշտկելի պատկերը£ Ալեքսի և Վերայի անձնական դրամաների խաչաձևումից ամպրոպի նման ճայթում է սրընթաց մահերի շղթան` գեհենի վերափոխելով երբեմնի երանավետ անդորրը£ Ինչպե՞ս խոշտանգվեց Սերը£ Դժվար է կողմնորոշվել£ Միայնակ մնացած Ալեքսին մնում է կենտրոնացնել ներքին ուժերը և վերստանձնել երեխաների խնամքը, որոնք այդպես էլ չեն հասկանա իրենց նուրբ ու չքնաղ մայրիկի հանկարծահաս մահվան պատճառը£ Շերտ առ շերտ բացելով սարոյանական տեքստի համամարդկային խորքերը` Զվյագինցևը իր կինոկտավի հոգեբանական լարվածությունը աննկատ հասցնում է էմոցիոնալ-տրամաբանական կիզակետին£ Արվա Պյարտի ստեղծագործության հիման վրա Անդրեյ Դերգաչովի ստեղծած 40 երաժշտական էսքիզների ներդաշնակ հնչյունավորմամբ ստիպելով հանդիսատեսին անհուսության ողբերգության հայելային անդրադարձում անպայման գտնել Բարու և Գեղեցիկի պահպանման հումանիստական հնարներ£ Ինտելեկտուալ հարուստ բազայի վրա խարսխված մասնագիտա կան վարպետությունը, որդեգրած աշխատաոճը վկայում են Զվյագինցև արվեստագետի 40¬ից ավելի պարգևներով միջազգային ճանաչման օրինաչափությունը կինոառաջնեկով` «Վերադարձ»¬ով£ Նաև` հզոր ներուժը բարձրարվեստ նոր կինոերկեր արարելու որպես սահմաններ չհանդուրժող Կինեմատոգրաֆիա երկրի լիիրավ, պատվավոր քաղաքացի£ …Ի պատիվ «Ոսկե ծիրան-2007»¬ում ներկայացված կինոգործիչների, պետք է շեշտադրել բոլոր մեծ ու փոքր, կատարելության ձգտող կամ գեղարվեստականության ինչ¬ինչ պակասություններ ցուցանող ժապավենների հեղինակների համարձակ հետևողականությունը` մարդկության դարավոր կենսափորձի և Երկիր մոլորակի տարբեր ծագերում անլուծելի մնացող նույնատիպ պայթյունավտանգ իրադրությունների ընդհանրացման հրապարակախոսական պաթոսով ներթափանցված կինոլեզվով սթափության ահազանգ հնչեցնել£ Այսպես, օրինակ, ուկրաինական փոքրիկ քաղաքի կյանքը նույնքան մռայլ ու անհեռանկար է, որքան ԱՊՀ մյուս երկրներինը («Ներմուծում/Արտահանում»-Ուլրիխ Զայդել, Ավստրիա)£ Դատապարտվեր ժամանակին Մեծ եղեռնը, գուցե կանխվեր հրեաների մասսայական կոտորածը Հիտլերի կողմից, չպայթեին «մարդասիրական» ռումբերը Բոսնիայում ու Հերցեգովինայում, բնաջնջման վտանգը չսպառնար աֆրիկյան տուտսիներին… Մինչդեռ թուրքական արդի իշխանությունները շարունակում են լայնածավալ վերաշարադրումը պատմական աղաղակող փաստերի` ամերիկյան ու բրիտանական քաղաքագետների քարսիրտ լռությունից, անտարբերությունից ոգեշնչվելով£ Եղեռնից հրաշքով փրկված պապերի ամերիկածին ժառանգները` «System of a Down» ռոք խմբի տղաները, իրենց համերգային շրջագայություններով այդ մասին են աղաղակում աշխարհով մեկ («Աղաղակողները»-Կարլա Կարապետյան, Մեծ Բրիտանիա)£ Բասկերի հինավուրց երաժշտական գործիքի` չալապարտայի նման աշխարհի երեսից անհետանում են սամիները, բերբերներն ու նոմադները, մինչդեռ մարդկային յուրաքանչյուր ցեղախումբ իր ուրույն հնչողությունն է հաղորդում ողջ մարդկության համանվագին («Քոչվորական TX»¬Ռաուլ դե լա Ֆուենտե, Իսպանիա)£ Սցենարական համարժեք գաղափարի լավագույն իրագործումը Ալյոնա Զվանցովայի և Դմիտրի Կոնստանտինովի կողմից FIPRESCI¬ի ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած Կարեն Հովհաննիս յանի (ՌԴ) «Ես մնում եմ» ֆիլմում նշվեց «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի մրցանակով` այդպիսով կարևորելով խաղարկային ֆիլմերին մնայուն արժեք հաղորդող բարձրարվեստ գեղարվեստական տեքստը£ Ամենևին պատահական չեմ համարում «Հայկական համայնապատկեր» մրցույթի 23 ֆիլմերից հատկապես Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ժապավենի եռակի մրցանակվելը£ Ռեպորտաժային մակարդակի վավերագրական այս ժապավենում, հազվագյուտ արխիվային տեսանյութի համադրմամբ, անսովոր կենդանի, հուզառատ զուգահեռ է անցկացվում արցախյան խրամատներում կռվող մարտիկների հերոսական անցյալի և 12-20 տարի անց վարած քաղաքացիական կենսակերպի միջև£ Նրանք խանութպան, չարչի կամ մեծահարուստ նորահայ չէին կարող դառնալ£ Մնալով թերագնահատված` «Ճուտո» Արսենի նման կարող էին խոտորվել դեպի կյանքի հետնախորշերը£ Բայց և` ընդունակ լինել ազնիվ ու առողջ ապրելակերպին վերադառնալու£ Նույն Արսենի օրինակով, ով զոհված երկու ընկերների վերածնունդը մտածում է տեսնել նրանց անուններն ապրեցնող իր երկու որդիների լիարժեք դաստիարակությամբ£ Նրանք մեր կողքին են` արցախյան ազատամարտի չզոհված նվիրյալները, ահա շարվել են ֆիլմի ավարտից հետո էկրանի ճերմակ պաստառի մոտ£ Ջերմացնենք նրանց մեր մարդկային հոգատար, գնահատող ուշադրությամբ£ Նաև` բուժքույր Անահիտին, ով այսօր էլ չի պատկերացնում իր գոյության իմաստը առանց Հայոց բանակի զինվորին օգտակար լինելու ու պատվով է կրում զինվորական իր համազգեստը£ Մերօրյա աղերսներ կան «Ցանկության ծառի» մրցանակակիր Գոռ Բաղդասարյանի «Ճաշի ժամ» երեք րոպեանոց անավարտ ասելիքով ժապավենում£ 3. Հետահայաց ցուցադրությունների դասերը Երևանյան IV միջազգային կինոփառատոնի շրջանակներում Լեոս Կարաքսի (Ֆրանսիա) և Լի Չան¬Դոնի (Հարավային Կորեա) ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները ոչ միայն պարզորոշ ուրվագծեցին ճանաչված կինոբեմադրիչների ստեղծագործական դիմանկարները, այլև հնարավորություն ընձեռեցին միջազգային փոխշփումների կարոտ հայ կինոգործիչ ներին ու հանդիսատեսին հստակ պատկերացում կազմելու արդի արևմտյան և արևելյան կինեմատոգրաֆիայի հանրահայտ ներկայացուցիչների կոնկրետ աշխատանքների միջոցով տարբերակել առկա միտումներից երկուսը, հստակեցնել ֆիլմերից ստացած տպավորությունները հեղինակային քննարկումների շնորհիվ£ Լինելով անցյալ դարի 70-ականներին ձևավորված «Նոր ալիք» հոսանքի ջատագովներից` Կարաքսը (Ալեքսանդր Օսկար Դյուպոն) 20 տարվա ընթացքում ընդամենը 4 ֆիլմ է նկարել` չափազանց թանկարժեք կինոմտահղացումներին հարկավոր ֆինանսական աջակցություն չգտնելով£ Երևանում ցուցադրված նրա երեք ֆիլմերից` «Վատ արյուն» (1986), «Նոր կամրջի սիրահարները» (1991) և «Պոլա X» (1999) ամենաուշագրավը, ըստ իս, երկրորդն էր£ Հասարակական կյանքի բնականոն հունից սոցիալականի ճնշման տակ դուրս մնացած, նույնիսկ սիրելու իրավունքից զրկված անապաստան մարդկանց միջավայրի բնութագրական նկարագրով£ Ժյուլիետ Բինոշի (Միշել) և Դընի Լավանի (Ալեքս) մարմնավորած հերոսների դժվարին ճակատագրերի միահյուս մամբ ու կաթիլ առ կաթիլ հասունացող սիրո զգացմունքի անսովոր գեղարվեստականացմամբ£ Համր կինոյի, խորհրդային ֆիլմերի մտածողությանն ու կերպավորմանը սիրահարվա ծության ակնհայտ դրոշմով£ Առանձին տեսարաններ պարզապես գեղագիտական հաճույք են պարգևում` առանձնահատուկ քնարական շունչ հաղորդելով ընդհանուր առմամբ անկումային տրամադրություններ հարուցող, հոգեբանորեն դեպի լավատեսություն մղվող այս կինոպատումին£ Խորապես հուզում են հերոսների ներքին ապրումների ներգործուն մունջ դրվագները£ Կորեացի կինոբեմադրիչի «Կանաչ ձուկը» (1997), «Անանուխի կոնֆետ» (2000), «Օազիս» (2002), «Ծածուկ շող» (2007) ժապավեններից կենսական արժանահավատությամբ և բեմադրական վարպետության հմտությամբ առավելապես տպավորվում է վերջինը£ Արտասովոր փշոտ ճակատագրի տեր Լի Շոնի չարչարանաց Գողգոթան, Հույսի քաղաքում (Միրյան) նոր կյանք սկսելու վճռականությունն ու հավատը բախվում են տեղաբնակների չարակամ փարիսեցիությանն ու խլում տարաբախտ կնոջ միակ ուրախությունը` փոքրիկ Ժունին£ Հարաբերությունները, որ զարգացվում են ֆիլմում, հատուկ են տարբեր ազգերի ու բնակավայրերի մարդկային հանրություններին£ Հատկապես` աղանդավորների վարքուբարքի վտանգավոր հակասականությունը£ Կաննի փառատոնում վերջերս լավագույն դերակատարման մրցանակին արժանացած արտիստուհին խաղի վարակիչ անմիջականությամբ ու անկեղծությամբ շահում է համակրանքդ ու կարեկցանքդ իր հերոսուհու նկատմամբ` ատելություն, ընդդիմություն հարուցում կյանքի գեղեցիկ ու վսեմ իմաստային արժեքները կոխկրտող ու նսեմացնող Գեհենի ծնունդների նկատմամբ£ «Ոսկե ծիրանի»¬ի մշակութային մթնոլորտով խանդավառվածներից շատերը գերագնահատեցին ցավագար միայնակ հերոսուհուն սիրով ու մարդկային ջերմությամբ ապաքինելու տկարամիտ Չոն-Դոնի ջանասիրությունը, որ համառորեն որպես բացառիկ մարդասիրություն էր ներկայացնում կորեացի բեմադրիչը «Օազիս»¬ում£ Ես ոչ մի կերպ չհամոզվեցի, որ գողացվող փողերով արվող ուշադրության ցույցերը վկայում են տկարամիտ հերոսի մարդկային բարձր արժանիքների մասին£ 4. Կբացվե՞ն արդյոք նոր արշալույսներ Կազմակերպչական կայացնող ջանքերով իրականություն դարձան «Ոսկե ծիրան» երևանյան IV միջազգային կինոփառատոնի հետ կապված կանխատեսումները£ Տոնական եռուզեռից մի կողմ քաշվածները շտապեցին վերահաստատել իրենց իրատեսական դիրքորոշումը` շռայլություն չէ՞ր արդյոք աղքատիկ պետական բյուջեով մեր երկրում միջազգային մակարդակով անցկացված մշակութային լայնամասշտաբ այս միջոցառումը£ Գուցե£ Բայց, անկասկած, անհրաժեշտություն էր£ Նախ, համաշխարհային կինոասպարեզում մեզ վերստին կարևորելու, ապա` հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման հեռանկարներով լրջորեն մտահոգվելու, նոր սերնդի արվեստագետներին բարձրարվեստ կինոարտադրանքի պահանջարկի գիտակցությամբ տոգորելու, պետական հեղինակավոր կազմակերպություններին` հայկական կինոարտադրության խթանման հզոր լծակներ գտնելու և ապահովելու գործնական ուղիներ ձևավորելու առումներով£ Անցյալ տարիների համեմատ «Հայկական համայնապատկեր»¬ի ֆիլմերի թվաքանակի աճը արդեն հուսադրում է£ Մնում է գործունեության համարժեք պայմաններ ստեղծող հստակ մեխանիզմների գեթ մեկնարկային նպաստավոր դաշտ ապահովել. ներկայացված ֆիլմերը հիմնականում տեսաժապավենային էին, խաղարկային աշխատանքներ չկային… Փառատոնային փոխշփումներից նկատելիորեն հարստացած մեր երիտասարդ կինոգործիչների լիարժեք ստեղծագործության համար կբացվե՞ն արդյոք նոր արշալույսներ. արևը մեր մեջ է…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ