Սրբություն չեն ճանաչում


 

Օրերս Երևան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր ծանոթ Հրաչյա Գ.-ն ս/թ մայիս ամսին իրենից 280.000 դրամ գումար է խնդրել` մահացած մոր աճյունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ՀՀ տեղափոխելու համար: Տղամարդը, որ պարտավորվել էր պարտքը վերադարձնել 10-նօրյա ժամկետում, չի կատարել խոստումը և խաբեությամբ տիրացել է գումարին:

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչյա Գ.-ի մայրը ողջ է ...

Ինչպես բազմիցս ենք համոզվել` խարդախները և նմանօրինակ վարքուբարքի տեր մարդիկ, եթե կարելի է նրանց մարդ անվանել, հայրենիք և սրբություն չեն ճանաչում, նրանց տեղը ճաղավանդակն է և բանտի խուցը, ինչը կոնկրետ Հրաչյա Գ.-ի համար իրականություն դարձնելու համար ներկայումս աշխատանքներ են տանում ոստիկանները: