Յուրացրել են հանգուցյալների գումարները


 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումներն անտարբեր չէին կարող թողնել հասարակական կարգի պահապաններին: ՀՀ ոստիկանությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության վճարող-տեսուչ Էդգար Ալեքսանյանն իրեն վստահված կենսաթոշակների գումարներից յուրացման եղանակով հափշտակել է երկու հանգուցյալ կենսաթոշակառուների անհիմն ելքագրված 238.342 դրամ կենսաթոշակի գումարը:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն նախարարության մեկ այլ վճարող-տեսուչ` Լուսինե Երիցյանը, 2010 թ. փետրվարին նույն եղանակով հափշտակել է հանգուցյալ կենսաթոշակառու Թ. Ե.-ի անվամբ անհիմն ելքագրված 159.950 դրամ կենսաթոշակի գումարը: