Մուտք է արել իր գրպանը


 

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ Նոր Նորքի վաճառքի կետի ղեկավար, ընկերության նյութական պատասխանատու անձ Դավիթ Մակարտիչյանը 2010 թ. դեկտեմբերից մինչև ս/թ հունվարն ընկած ժամանակահատվածում ահռելի գումարներ է յուրացրել: Օգտվելով այն հանգամանքից, որ ընկերության հաճախորդների կողմից վճարված 58.578.907 դրամի ապահովագրավճարները գտնվել են իր տրամադրության տակ, ընկերության հաշվարկային հաշվին մուտք անելու փոխարեն նա գրպանել է նշված գումարը: Դրա մի մասը` 11.239.050 դրամը, ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հետ է վերադարձրել ընկերության հաշվարկային հաշվին:

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դ. Մակարտիչյանին հայտնաբերելու ուղղությամբ: