Քանա՞կ, թե՞ որակ


 

Գիր և գրականությանն այսօր փոխարինելու է եկել ժամանակակից տեխնիկան: Հայ երիտասարդներն այսօր ավելի շատ ծանոթ են սոցիալական կայքերին, քան հայ դասականներին: Ասվածի հերթական ապացույցը վերջերս տեղի ունեցած ընդունելության քննության ժամանակ հնչած տգիտությունն էր: «Ո՞վ է գրել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը հարցին դիմորդը նախ պատասխանել է` Թումանյանը, այնուհետև` Իսահակյանը... Մի խոսքով բոլոր գրողները, բացի Սևակից: Ասում են` այդ դիմորդն ընդունվել է համալսարան` այն պատճառաբանությամբ, որ ուսանող չկա համալսարանում:

Այո´, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեզ պետք չէ որակ, այլ պետք է քանակ:

Որպես ապագա մանկավարդժ, ինձ մտահոգում է մի հարց և կարծում եմ, որ այդ հարցը միայն ինձ չէ, որ մտահոգում է. դեպի ո՞ւր է գնում այսօրվա սերունդը, ի՞նչ ապագա ունի նա: Ի՞նչ մասնագետ պետք է դառնա երիտասարդը, եթե նա իր կյանքում չի բացել ոչ մի գիրք և նույնիսկ չի կարող տարբերել բանաստեղծությունը` հեքիաթից, վեպը` պատմվածքից, ո˜ւր մնաց, որ տարբերեր գրողներին: Կամ, արդյո՞ք երկրորդական է, որ կրտսեր տարիքի երեխաները օր ու գիշեր խաղում են սուցիալական կայքերում տեղադրված խաղերը. այն էլ այնպիսի խաղեր, որ միայն ագրեսիա են սերմանում:

Մելինե ԱՊՐԵՍՅԱՆ

Լ.Մ.