Ռոտարուն բուժվե՞ց վերջապես


Ռուսական էստրադայի աստղերից Սոֆյա Ռոտարուն, ասում են` իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն է ապրում£ Ըստ շրջող խոսակցությունների` վերջերս նրան վերստին սկսել էր անհանգստացնել հին հիվանդությունը. արտիստուհին 27 տարի պայքարում է թոքախտի դեմ, սակայն վերջերս նորից նրան տեսել են հիվանդանոցում, որտեղ նա քիմիաթերապիայի բուժընթաց է ընդունել£ Սոֆյա Միխայլովնային պարբերաբար տառապեցնում է և ասթման, որը հաղթահարելու համար երգչուհին միշտ մեկնում է Ղրիմ (այստեղ նա շքեղ առանձնատուն ունի)£ Այս տեղեկատվության աղբյուրը նշել է, թե նրա ընդունած քիմիաթերապիայի բուժընթացը բոլորովին նոր մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վերջնականապես բուժել թոքախտը` ոչնչացնելով օրգանիզմում տարիներով կենսունակ մնացող վտանգավոր բացիլները£