Աստղերը` բանկերի զոհեր


Նախկին ամուսիններ Ալլա Պուգաչովան ու Ֆիլիպ Կիրկորովը նորից ակամա բախտակիցներ են դարձել. լուրեր են պտտվում, թե 2¬ն էլ չեն կարողանում ետ ստանալ իրենց ներդրած խոշոր գումարները£ Բանկերից մեկը, որի տիրոջն անցյալ տարի պարտքով կես միլիոն դոլար է տվել Կիրկորովը, սնանկացել է, և մինչ օրս երգչին չի հաջողվում վերադարձնել սեփական փողերը£ Նմանատիպ իրավիճակում, դարձյալ անցյալ տարի, հայտնվել է Պուգաչովան. նոյեմբերին մի բանկիրի էլ նա է պարտքով փող տվել` 4 միլիոն ռուբլի£ Պարտապանը նույնիսկ համապատասխան փաստաթղթեր է ստորագրել ու… մեկեն սկսել է թաքնվել£ Երգչուհին, իհարկե, դատարան է դիմել, սակայն անցել է 1 ամիս, և դատաքննությունը դեռ ոչինչ չի պարզել£ Կիրկորովը նույնպես դիմել է իրավապահ մարմիններին£ Սակայն նրա էքս-կողակցի տխուր փորձը հուշում է, որ իր «ճակատամարտն» էլ երկար է տևելու£