Ամենանշանակալի հայտնագործությունները


Բրիտանական Tesco Mobile ընկերությունը փորձել է ճշտել այն 100 հայտնագործությունները, որոնք ժողովուրդը համարում է ամենանշանակալիները մարդկության պատմության մեջ£ Հարցումներին մասնակցած 18-65 տարեկան 4 հազար բրիտանացիները ամենանշանակալին համարել են անիվի հայտնագործությունը£ Առաջին տասնյակում իրենց կարևորությամբ ընդգրկվել են ինքնաթիռը, էլեկտրալամպը, ինտերնետը, անձնական համակարգիչը, հեռախոսը, պենիցիլինը, iPhone¬ը, լվացարանակոնքը և ներքին այրման շարժիչը£ Կարևորագույնների հարյուրակում տեղ են գտել բավական մեծ թվով կենցաղային տեխնիկայի սարքեր£ Այս շարքում ամենաշատը կարևորվել է լվացքի մեքենան (12 տեղում), այնուհետև` սառնարանը, սառցարանը և փոշեկուլը (համապատասխանաբար` 14, 17 և 23¬րդ տեղեր)£ Կարևորվել են նաև միկրոալիքային վառարանը, թեյնիկը, օդորակիչը, սպիտակեղենի չորացուցիչը, հյութաքամիչը (26-40, 45-51 և 97¬րդ տեղեր)£ 84¬րդ հորիզոնականը զբաղեցրել է Facebook սոցիալական ցանցը, իսկ 69¬րդը` ֆուտբոլը£