Ուրիշի դժբախտության վրա ուրախանում են անթաքույց


«Շահավե՞տ են, արդյոք, Էստոնիայի համար` ռուսաստանյան հրդեհները». հռետորական այս հարցադրմամբ Eesti Paevaleh հրատարակության հոդվածը ներկայացրել է այն առավելությունները, որոնք հօգուտ Էստոնիայի գրանցվում ու դեռ գրանցվելու են` Ռուսաստանին պատուհասած տարերային աղետի արդյունքում£ - Ռուսաստանի կողմից հացամթերքի արտահանման արգելանքը միջազգային շուկայում կբարձրացնի գները£ Դա օգտակար է Էստոնիայի գյուղատնտեսական արտադրող ների համար, քանի որ չնայած երաշտային ամռանը` նրանք լավ բերք են հավաքում,¬ ավետել է պարբերականը` հավելելով. - Ռուսաստանից ավելի շատ զբոսաշրջիկներ են սկսել Էստոնիա գալ. հրդեհներն ավելի են մեծացրել նրանց քանակը` կրակից փախչողների հաշվին£ Սովորաբար ամռան վերջին հյուրանոցներն սկսում են դատարկվել, բայց, օրինակ, Նարվա-Յիեսուում գտնվող «Մերեսուու»¬ում քառորդ չափով ավելացել է ռուս զբոսաշրջիկների թիվը£ Տալլինյան «Օլիմպիա»¬ում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քանակն աճել է 40 տոկոսով£ Ու սա դեռ բոլորը չէ£ Թերթը նաև ընդգծել է. - Ռուսաստանյան նավային ընկերությունները Բալթիկայում լրացուցիչ լցանավեր են վարձակալել£ Ռուսաստանցիք խոշորացնում են նավթի արտահանման չափերը` զգուշանալով, որ անտառային հրդեհները կարող են վտանգել հսկայական նավթամուղները, որոնցով նավթ է մատակարարվում մինչև Պրիմորսկի նավահանգիստ£ Նավթային գործարարների տագնապալի գործողությունները մեծացնում են շրջանառությունը Տալլինի նավահանգստում, որը վերջին ժամանակներում իր համար շահավետ որմնախորշ է գտել` դառնալով օժանդակ նավահանգիստ դեպի Բալթիկ ծով£ Էստոնացիների ուրախության գագաթնակետը, սակայն, այլ է. ինչպես նույն թերթն է կանխատեսում` -Էստոնիան կարող է քաղաքական օգուտ քաղել£ Այրված գյուղերին ու կորած բերքին դեմ հանդիման կանգնելով, Ռուսաստանը կարող է իջեցնել պայքարի լարվածության աստիճանը` ընդդեմ հմուտ քարոզիչների հորինած թշնամու` մերձբալթյան ֆաշիզմի դեմ£