Ձախողման խոշորագույն պատճառը


Քաղաքական, տնտեսական թե հասարակական առանձին երևույթներ օրինաչափ լինելու աստիճան բնորոշ են բոլոր երկրներին ու պետություններին£ Ասել է թե` բոլոր ազգերին ու ժողովուրդներին£ Առավել ևս բացասական այդ երևույթների ընդհանրականությունն, իհարկե, արդարացում չի կարող լինել. պարզապես դրանք ընկալելի են բոլորին£ Իսկ դրանց դեմ պայքարը, որքան էլ դրսևորումներով տարբեր` միևնույն է` վերջնական արդյունքի չի° հանգեցնում£ Ահավասիկ` կոռուպցիա կոչված չարիքը£ Այդ ո՞ր երկիրը չի պայքարել դրա դեմ. ո՞ր պետության իշխանությունները չեն խոստովանել դրա գոյությունն ու իսպառ վերացման անհնարինությունը£ Ամենաարդյունավետ պայքարը կոռուպցիան հնարավորինս նվազեցնելն է, ինչը ևս հսկայական ջանքեր է պահանջում£ Պատճառը նույնպես ընդհանուր է ամենուր. կոռումպացվածություն կոչվածի արմատները կամ գոնե փարթամ սաղարթները, որպես կանոն, հենց իշխանական օթյակներում են լինում£ Այսինքն` երևույթը կոնկրետ անձնավորված է. ուրեմն ստացվում է, պայքարն էլ, վերջին հաշվով, ոչ թե երևույթի, այլ անձանց դեմ է£ Ահա «մոգական» այն շրջանակը, որի «անիվների» տակ նաև վարկանիշեր են ճզմվում£ Ամերիկյան Bloomberg հանդեսը, վկայակոչելով Լևադա-կենտրոնի հարցման արդյունքները, փորձել է հիմնավորել, որ հենց կոռուպցիայի ու կաշառակերության դեմ պայքարը դարձավ Վլադիմիր Պուտինի ձախողման պատճառներից մեկը£ Խոշորագույն 2¬րդ պատճառի հիմքում էլ, թերևս, շարժառիթը նույնն է. նա փորձեց սանձել այսպես կոչված օլիգարխներին և նվազեցնել նրանց ազդեցության ոլորտները£ Հարցումներն անցկացվել են հուլիսի վերջերին (հրդեհներից առաջ). դրանց մասնակցել է 1600 ռուսաստանցի£ Ավելի վաղ կատարված սոցհետազոտությունների արդյունքները փաստում էին, որ 2 ժամկետ նախագահելուց հետո վարչապետի պաշտոնը ստանձնած Պուտինն ամենահանրաճանաչն է ՌԴ¬ում£ Անցյալ ամսվա տվյալներով` նախագահի ընտրություններ լինելու դեպքում նրան պատրաստ է ձայն տալ ռուսների 27 %¬ը, Մեդվեդևին` 20 %¬ը£ Որպես էքսնախագահի գլխավոր անհաջողություն, հարցվածների 37%¬ը նշել է կոռուպցիայի դեմ պայքարը, 27%¬ը` միլիարդատերերին սաստելու փորձերը և 18 %¬ը` քրեականների դեմ պայքարը£ ՎՎՊ¬ի գլխավոր հաջողությունների ցանկում 23 %¬ը կարևորել է Արևմուտքի հետ հարաբերությունների լավացումը, 20 %¬ը` կենսամակարդակի բարձրացումը. 19 %¬ի կարծիքով էլ, նա ամրապնդել է Ռուսաստանի միջազգային հեղինակությունը£