Կոլոտներն էլ կարող են ոստիկան դառնալ


Ֆրանսիայում չեղյալ է հայտարարվել այն օրենքը, որը 1 մետր 60 սմ¬ից ցածր հասակ ունեցողներին արգելում էր աշխատել ոստիկանությունում (տեղեկացրել է The French Tribune¬ը)£ Արգելքը վերացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է Աշխատանքի նախարարությունում£ Գերատեսչության ղեկավարությունը գտել է, որ ցածր հասակը չի կարող խանգարել ոստիկանին` իր աշխատանքը կատարելու£ Հասակային սահմանափակումը ոստիկանությունում ծառայելու հնարավորություն չէր տալիս այն մարդկանց, ովքեր ֆիզիկական առողջությամբ և բարոյական մակարդակով ու մտավոր ունակություններով համապատասխանում էին այդ աշխատանքին. այսպիսի համոզմունք են հիմնավորել նախարարությունում£ Այդ համակարգում ընդգրկվելու համար, սակայն, կարևոր մի պահանջ մնացել է անփոփոխ. ոստիկան չի կարող դառնալ այն անձը, ով այս կամ այն պատճառով հնարավորություն չունի օգտվել հրազենից£ Ինչպես նշել է լրատվամիջոցը` Ֆրանսիայում հիմա տղամարդու միջին հասակը 1 մ 75 սմ է£ 1990 թ. այդ ցուցանիշը 1,66 սմ էր£ Երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հասակը 1,65 սմ է£